Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանում հաշվառված է 45 հազար հոգեկան հիվանդ

Այսօր հոգեկան առողջության միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեկան առողջության մասին խոսեցին ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը և ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

Սամվել Թորոսյանն ասաց, որ հոգեկան առողջությունը առողջության անբաժանելի մասն է: Բանախոսը նաև ներկայացրեց հոգեկան առողջության միջազգային սահմանումը՝ հոգեկան առողջությունը ոչ միայն հիվանդության բացակայությունն է, այլև լիակատար ֆիզիկական, հոգեկան, սոցիալական բարեկեցության վիճակը: Բժշկի գնահատմամբ՝ դա մի վիճակ է, որն անհրաժեշտ է բոլորիս, քանի որ դեպրեսիաները համաշխարհային պրոբլեմ են:

«Առավոտյան, երբ գալիս էի, տեսա, որ մի երեխա մոտեցավ իր դասընկերուհուն, վերցրեց պայուսակը և փախավ, փողոցում բոլորի տրամադրությունը բարձրացավ: Ուզում եմ ասել, որ մենք ուշադիր, հոգատար պետք է լինենք մեր շրջապատի նկատմամբ: Կյանքի բոլոր փուլերում պետք է հոգ տանենք, որ ունենանք առողջ սերունդ:

Հոգեկան առողջության խաթարումը կարող է վնաս հասցնել նաև երկրին: ԱՄՆ-ում հետազոտություն են իրականացրել՝ ապացուցելով, որ դեպրեսիաներն անդրադառնում են տնտեսության վրա, քանի որ մարդիկ ժամանակ առ ժամանակ չեն գնում աշխատանքի և այլն»,- մանրամասնեց Ս. Թորոսյանը՝ շարունակելով, որ ամբողջ աշխարհում թվի ավելացման միտում կա, ինչը պայմանավորված է համաշխարհային ճգնաժամով: Ըստ բանախոսի՝ Հայաստանում հաշվառված հոգեկան հիվանդները 45 հազար են, որոնց շարքում կանայք քիչ են, քանի որ խուսափում են ստացիոնար բուժումից:

Հայաստանում սթրեսածին կյանքում շատ են ազդակները, որոնք կարող են հոգեկան խանգարման բերել:

Համատեղ ասուլիսի ընթացքում Հրանտ Ավանեսյանն ասաց, որ հոգեկան խնդիրների առաջացման համար կան ժառանգական, կենսաբանական, հոգեբանական և սոցիալական պատճառներ: Նրա խոսքով՝ առաջին երկուսը բժշկական խնդիրներ են, որոնք առողջապահության համակարգում են լուծում գտնում, իսկ վերջին երկուսը լայն պրոբլեմատիկ իրավիճակներն են, որոնք առկա են հասարակությունում:

«Դեպրեսիվ վիճակը բնորոշ է և՛ աշխատողին, և՛ չաշխատողին: Ֆրանսիայի մեծ ընկերություններից մեկում մեծացել է ինքնասպանությունների թիվը. հետագայում պարզվել է, որ այդտեղի կառավարման համակարգը շատ խիստ է եղել»,- նկատեց Հ. Ավանեսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում