Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1952 թ. ծնված Գենադիկ Զ.-ն:
Ոստիկնաությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: