Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև և Դմիտրի Մեդվեդև եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրված հայտարարությանը, այն գնահատեց որպես պատերազմը կանխելու միջոցառում: Ըստ նրա՝ ոչ մի կողմը շահող դուրս չեկավ: «Բոեվայա նիչյա»՝ այդպես որակեց հայտարարությունը նա։ Միևնույն ժամանակ Մանվել Սարգսյանը տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանը, բացի պատերազմի սպառնալիքից, չունի այլ փաստարկ: