Թունավորման նախանշաններով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 39 շենքի 55-րդ բնակարանի բնակչուհի` 25-ամյա Ա. Գրիգորյանը: Այս մասին ահազանագը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 9-ին, ժամը 23.18-ին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: