Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին, ՎԱԶ 2101 (Ջորի) մակնիշի 12 ԼԼ 619 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով բաժանարար գոտին, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել դեպի Արմավիր ընթացող «Տոյոտա Կառոլա» մակնիշի 010 ՈՍ 05 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan. com-ին հայտնել է,որ բարեբախտաբար զոհեր և վիրրավորներ չեն եղել, իսկ «Տոյոտա Կառոլան» սպասարկում է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զախարյանին, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում և մեկնում էր Արմավիր՝ աշխատանքի: