Մեր աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել են։ Պատճառը ՀՀ ոստիկանության նախաքննական վարույթում գտնվող մի քանի քրեական գործերի ամբողջական բացահայտման համար նախատեսված օպերատիվ գործողությունների մասին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ նշված քրեական գործերով բանտարկյալներին իրազեկելու փաստն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ նախատեսված օպերատիվ գործողությունները տապալվել են, քանի որ ՔԿ հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակիցները սպասվող գործողության մասին տեղեկացրել են կալանավորներին։