Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Ստորագրությամբ ազատ է արձակվել ԱՄՆ-ում ռուսական լրտեսական խմբի հայազգի կին անդամը

Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի դատարանը երեքշաբթի երկրից դուրս չգալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել ԱՄՆ-ից ՌԴ միկրոէլեկտրոնիկայի ապօրինի արտահանման գործով անցնող Լյուդմիլա Բագդիկյանին: Ծագումով Ադրբեջանից ԱՄՆ քաղաքացին, որը հանդիսանում է տեխասյան Arch Electronics ֆիրմայի աշխատակցուհի, փաստացի կգտնվի տնային կալանքի տակ: Եթե նա չներկայանա հաջորդ դատական նիստին, ապա նրանից 100 հազար դոլար կգանձվի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Դատարանը նաև որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել գործով անցկող մեկ այլ ամբաստանյալի` դարձյալ Arch Electronics-ի աշխատակցուհի Սվետլանա Զագոնին: Ուկրաինական ծագմամբ ԱՄՆ քաղաքացին ազատ արձակվելու համար պետք է 25 հազար դոլար գրավ վճարի:

Սվետլանա Զագոնի գործով դատարանը վերանայել է իր որոշումը: Ուրբաթ նրան գրավի դիմաց ազատ էին արձակել, սակայն շուտով առանց պարզաբանման վերադարձել հյուսթոնյան բանտ:

«Ռուս Անաստասիա Դյատլովան, որին մերժել են ազատ արձակել գրավի դիմաց, գտնվում է ճնշված վիճակում,-աղբյուրին հայտնել է նրա փաստաբան Ալեքսեյ Տարասովը,-դատարանը ուշադրություն չի դարձրել պաշտպանության փաստարկներին, որ նա փորձեր չի ձեռնարկի՝ դուրս գալու ԱՄՆ-ի տարածքից»:

Դատախազությունը հաստատում է, որ նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում: Չնայած, համաձայն գործող իրավաբանական պրակտիկայի, Ռուսաստանում տարեց մայր ունեցող Դյատլովայի համար առավելագույն պատիժը կարող է լինել 67 ամսվա ազատազրկումը: «Դա ամենաբացառիկ ժամկետն է, որ նա կարող է ստանալ, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի ԱՄՆ-ի արտահանման ռեժիմի խախտման մեջ` ի վնաս ազգային ռազմական շահերի»,- նշել է փաստաբանը:

Այսօր՝ տեղի ժամանակով 17:00-ին, դատարանում տեղի կունենան լսումներ Անաստասիայի փաստաբանի` նրան Հյուսթոնում թողնելու անհրաժեշտության մասին միջնորդության վերաբերյալ:

Արդեն այս շաբաթ նախատեսվում է ամբաստանյալներին տեղափոխել Նյու Յորք: Նրանց դեմ քրեական գործը հարուցել է Բրուկլինի շրջանային դատարանը: Հենց այդ շրջանում է գտնվում Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանը, որի միջոցով էլ, համաձայն մեղադրանքի, նրանք իրականացրել են ապօրինի արտահանումները:

Արտահանումն իրականացվել է` ի շահ ռուսական զինվորական և հատուկ ծառայությունների: Ռուս պաշտոնատար անձինք դեպքի առթիվ հայտարարել են, որ մեղադրանքը կրում է բացառապես քրեական բնույթ և չի վերաբերում հետախուզական գործունեությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում