Երևանի արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
Երեկվա անձրևից հետո քաղաքը կաթվածահարվել էր, ամբողջությամբ խցանումների մեջ էր: Չէ, մի մեղադրեք ճանապարհային ոստիկանությանը, առավել ևս քաղաքային իշխանություններին: Մեղադրեք ձեզ, հային հարիր երթևեկության պատճառով, ձեզ` ղեկին նստած հաստավիզերիդ, շուստրիներիդ, պնդերեսներիդ, ուղևորաորսի դուրս եկած տաքսիստներիդ…
Մի շարքով, առանց հանդիպակած գոտի դուրս գալու, հանգիստ, դանդաղ, առանց խցանում ստեղծելու հնարավոր է երթևեկել, բայց չէ, ո՞նց, ինչպե՞ս, ինչու՞, խի՞ ախպեր…Բա ախպերութունը, շուստրիութունը…Ու գնա~ց խցանումները, միմյանց չզիջելու, իրարից առաջ անցնելու, ազդանշաններով մարդկանց գլուխը սղոցելու, գոռգոռոցների, հայհոյանքների գործընթացը:
Նույնը կյանքում է, հիմնարկ-ձեռնարկություններում, այլ կազմակերպություններում:
Կրկին տուժում է պարկեշտը, հավատարիմը, կարգապահը, խելացին…Շուստրիները, տականքները, զոռբաները, անխելքները, փողատերերը ավելի լավ են գնահատվում, առաջ քաշվում: Նրանք այդ պարկեշտներին տրորելով, «կատոկելով», իրենց բարեկամ-խնամի-ծանոթների օգնությամբ վրաերթի ենթարկելով բոլորին սլանում են պաշտոնների սանդղակներով իրենց գորշությամբ և գարշահոտությամբ մեռցնելով ամեն լավ բան շրջապատում…