Saturday, 12 06 2021
01:38
Եվրո-2020. Բելգիացիները ջախջախեցին ռուսներին
Հեղափոխության երկրորդ արարն է․ սևերի համակարգը պետք է վերջնական նետել պատմության աղբանոցը
Հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը չի չեղարկվել, այդ լուրերը կեղծ են․ «Քաղաքացիական պայմանագիր»
00:00
Սննդաբանը պատմել է, թե ինչպես ճիշտ սնվել՝ չհրաժարվելով ձեր սիրելի ուտեստներից
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը գերիների վերադարձի գործընթացին միջնորդելու համար
Հանրայինը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար
Վրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել է
ԿԸՀ֊ն Ռուբեն Խլղաթյանին կալանավորելու թույլտվություն է տվել
23:00
Մուկորմիկոզը՝ որպես կորոնավիրուսային հիվանդության հետևանք
Մենք Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ ենք տվել․ Փաշինյան
22:45
ԱՄՆ-ն կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին. Պետքարտուղարի հայտարարությունը
Գերության մեջ գտնվող 15 հայորդիները Հայաստան են վերադարձել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Վրաստանի ջանքերի շնորհիվ
Հայկական կողմի մոտ կան եւ շարունակում են մնալ 100,000-ավոր ականների ականապատման քարտեզներ. Տարոն Չախոյան
Փաշինյանը Գավառի հանդիպումը ավարտեց երթով
Ժամանակի ընթացքում պարզ կդառնա, կտեսնենք՝ հերոսն ով է, շան տղերքն՝ ովքեր․ Գնել Սանոսյան
22:15
Սաուդյան Արաբիան թույլատրել է ամենամյա հաջ իրականացնել միայն 60 հազար մուսուլմանի
Նախկին գողեր ու ավազակներ, չե՛ք գալու պաշտոնի, դա ես եմ ասում. Խաչատուր Սուքիասյան
Այն, ինչ անում են որոշ անպատիվներ անընդունելի է, ուժեղ չի նշանակում մաֆիոզ․ Բաբաջանյան
22:04
Քաբուլում որոտացած պայթյուններն առնվազն հինգ մարդու կյանք են խլել
Եթե որոշել եք սպանել ժողովրդի իշխանությունը, նախ մեզ պիտի սպանեք. Բաբաջանյան
Նախկինների հովանու տակ ծվարած որոշ սոցիոլոգներ տվյալներ են հրապարակում, որը աղերս չունի իրականության հետ
Եվրախորհրդի ղեկավարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները
Երկար սպասված և հրաշալի լուր․ Զախարովան՝ 15 հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի մասին
Պետական համակարգում ունեցանք դավաճաններ․ նրանք դավաճանեցին ազգին, ոչ թե Փաշինյանին․ Հայկ Սարգսյան
Փաշինյանը հրապարակել է վերադարձող գերիների ամբողջական ցանկը
Կրեմլի համար սա Հայաստանում իր դիրքերը փրկելու վերջին հնարավորությունն է
Քրեական տարրեր են բերվում Հայաստան սեփական ժողովրդի դեմ պատերազմ հրահրելու համար․ Բաբաջանյան
21:30
Կանադան և Ֆրանսիան հայտարարել են, որ կօգնեն աշխարհին դուրս գալ ճգնաժամից G7 և G20 մակարդակներում
Ժամանակին մի երևույթ՝ Գեղարքունիքի մարզը համարել էր կույրաղիք․ Նարեկ Գրիգորյանը՝ Քոչարյանի մասին
Քարոզարշավի բառապաշարը սպասելի էր. մարդիկ ամբողջովին բացահայտվում են

Արմեն Գևորգյանը հանձնարարել է թրաֆիքինգի դեմ պայքարի ուժեղացման նոր քայլեր ձեռնարկել

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի մոտ հոկտեմբերի 9-ին կայացել է խորհրդի հերթական նիստը։

ՀՀ Տարածքային կառավարության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհուրդը քննարկել է և ի գիտություն ընդունել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» իրականացման նկատմամբ մշտադիտարկման նախնական հաշվետվությունը: Փաստաթղթում արձանագրվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում էական առաջընթաց է գրանցվել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ. ստեղծվել է արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, իրականացվել են համապարփակ ու նպատակային միջոցառումներ և գործողություններ` հատկապես կանխարգելման և իրազեկության բարձրացման ոլորտում, բարելավվել է միջգերատեսչական համագործակցությունը և համապատասխան ազգային օրենսդրությունը, բարելավվել է քրեական հետապնդման համակարգը, ակտիվ համագործակցություն է իրականացվել ոլորտում աշխատող միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ:

Աշխատանքներն առավել բարելավելու նպատակով հեղինակները նաև առաջարկություններ են ներկայացրել հետագա ծրագրերում ներառելու համար: Հաշվետվության մեջ բարձրացված խնդիրների, մասնավորապես, տվյալների միասնական հավաքագրման, պահպանման և վերլուծության հետ կապված փոխվարչապետը խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբին առաջարկել է քննարկել հարցը և դրա լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Նիստի ընթացքում խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը տեղեկություններ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարության և Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) կողմից արված առաջարկների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

Նշվել է, որ ԱՄՆ պետքարտուղարության և GRETA -ի առաջարկներն արդեն փոխանցվել են շահագրգիռ բոլոր գերատեսչություններին` ուսումնասիրության և դրանց վերաբերյալ կարծիքներ ներկայացնելու համար: Որոշ առաջարկներ արդեն իսկ ներառվել են «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» նախագծում, մյուս մասն ուսումնասիրվում է թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման կարգի վերանայման շրջանակում: Փոխվարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներին հանձնարարել է քննարկել և մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել GRETA –ի կողմից արված` զոհերի նույնացման եռափուլ համակարգի վերանայման հարցի հետ կապված: Կաժոյանը տեղեկություններ է ներկայացրել նաև «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» նախագծի մշակման ընթացքի մասին: Նշվել է, որ նախագիծն ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին:

Առաջարկություններն ու դիտողություններն ակնկալվում է ստանալ մինչև հոկտեմբերի վերջը, որից հետո նախագծի ևս մեկ քննարկում կկազմակերպվի: Նոր ծրագիրը մշակելիս հաշվի են առնվելու ինչպես շահագրգիռ գերատեսչություններից և ՀԿ-ներից ստացված, այնպես էլ GRETA-ի և ԱՄՆ պետքարտուղարության առաջարկները:

Կաժոյանն անդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» իրականացմանը` նշելով, որ հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են, որոշ ուղղությունների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում