Բրազիլական «Սանթոս»-ի առաջատար Նեյմարի ծառայություններով Եվրոպական մի շարք գրանդեր են հետաքրքրվում: Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոյի կարծիքով իր հայրենակիցը պետք է հնարավորինս արագ ընտրի Եվրոպական առաջատար ակումբների առաջարկներից մեկը:
«Բոլորս փոփոխությունների կարիք ունենք: Նեյմարը պետք է լքի Բրազիլիան: Նա պետք է տեղափոխվի Եվրոպա, որպեսզի փորձ ձեռք բերի: Նեյմարը պետք է խաղա աշխարհի առաջնությունում և պետք է կարողանա խաղալ լավագույն ֆուտբոլիստների կողքին: Լավագույնները Եվրոպայում են»,- հայտարարեց Ռիվալդոն: