Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 37 շենքի 5-րդ հարկում այրվում է գազի բալոն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 15-րդ բնակարանում 10 կգ-նոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք և բռնկում, մասամբ ջերմահարվել են գազօջախն ու լվացքի մեքենան: