Բուլղարացի սահմանապահներին բուլղարա-թուրքական սահմանի վրա հաջողվել է հայտնաբերել 96 կգ հերոին, որը թաքցված է եղել ցեմենտով բարձված բեռնատար մեքենայի թափքում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով France Press գործակալությանը:
Լրագրողներին հայտնաբերված թմրանյութի մասին տեղեկացրել է Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետանա Ցվետանովան: Հայտնի է նաև, որ այս գործով ձերբակալել են վեց մարդու, որոնք մեղադրվում են թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ: Հերոինի մեծ խմբաքանակի մասին տեղեկությունը բուլղարական կողմին է փոխանցել Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան ադմինիստրացիան (Drug Enforcement Administration):