Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ելույթ ունենալով Բրատիսլավայում անցկացվող GLOBSEC անվտանգության հիմնահարցերին վերաբերող համաժողովին, հայտարարել է, որ Ռուսաստանը ավելացնում է հարձակողական սպառազինությունները Վրաստանի օկուպացված տարածքներում` Հարավային Օսիայում և Աբխազիայում:
Ըստ Грузия-online-ի՝ Վաշաձեն շեշտել է, որ վերջին շրջանում Մոսկվան կտրուկ ավելացրել է այդ տարածքներում ժամանակակից զինատեսակների, մասնավորապես հրթիռային համակարգերի քանակը:
Բրատիսլավայում Վաշաձեն հանդիպել է նաև իր սլովակ գործընկերոջը` Միկուլաշ Ձուրինդային, և նրա հետ քննարկել երկկողմ, ինչպես նաև միջազգային մի շարք հիմնահարցեր: