Մարտի 6-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Լուբնա բինթ Խալիդ Ալ-Քասիմի հետ: Այս մասին հաղորդում է Էմիրաթների WAM լրատվական գործակալությունը:
Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների բարելավման հարցերը: հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև այդ երկրում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը, տիկին Լուբնան հավաստիացրել է, որ ԱՄԷ ընկերությունները ցանկանում են ընդլայնել առևտուրը Հայաստանի հետ և ներդրումային գործունեություն ծավալել մեր երկրում:
ԱԽ քարտուղարը ներկայացրել Հայաստանի ռազմավարությունը ԱՄԷ-ի հետ տնտեսական հարաբերությունների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև հրավիրել է էմիրաթական ընկերություններին օգտվելու Հայաստանի ներդրումային բարենպաստ պայմաններից: