Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Հայտնի են Վրաստանում լրտեսության համար ձերբակալված հայերի անունները

Վրաստանում ռուսական հետախուզության օգտին լրտեսական գործունեության մեջ մեղադրվող մոտ երկու տասնյակ անձանցից առնվազն երկուսը հայեր են, այս մասին տեղեկացնում են վրաստանյան մի շարք աղբյուրներ:
Վրաստանյան InterPressNews գործակալությունը, վկայակոչելով փաստաբան Նանա Ցուլաձեին, հայտնում է. «Իրավապահները հոկտեմբերի 17-ին ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ Արմեն Գեւորգյանին եւ Ռուբեն Շիկոյանին: Ձերբակալվածների հստակ թիվն ինձ հայտնի չէ: Գործի քննությունն ընթանում է լիակատար գաղտնիության պայմաններում: Հայտնի չէ նաեւ, թե երբ են իրավապահները պատրաստվում հետաքննության մասին տեղեկատվություն հրապարակել: Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալներին, ապա նրանք ազգությամբ հայ են, Վրաստանի քաղաքացիություն ունեն», – նշել է Ցուլաձեն: Փաստաբանի խոսքով` մինչեւ ձերբակալությունը երկուսն էլ աշխատել են բեռների եւ նավթամթերքի ստուգումներով զբաղվող մի ընկերությունում: «Գեւորգյանն այդ ընկերության տնօրենն էր, Շիկոյանը զբաղեցնում էր նրա տեղակալի պաշտոնը», – ասել է Ցուլաձեն: Վրացական գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ Արմեն Գեւորգյանը Ասլան Աբաշիձեի իշխանության տարիներին Աջարիայի հայ համայնքի ղեկավարն է եղել:
The Georgian Times -ի տեղեկություններով, Շիկոյանին եւ Գեւորգյանին մեղադրում են ՌԴ մի քաղաքացուց գումար ստանալու մեջ: «Ենթադրաբար, այդ ռուսաստանցին հետախուզության աշխատակից է եղել», – նշում է պարբերականը: Վրացական աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ ըստ հետաքննող մարմինների` ձերբակալվածներին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների կողմից իրականացված գնումների, ինչպես նաեւ ուժային կառույցների աշխատակիցների անձնական տվյալների մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` վրաց իրավապահները խոստացել են գործի մանրամասները հրապարակել նոյեմբերի 5-ին:
Իսկ ռուսաստանյան Коммерсант-ը, անդրադառնալով խնդրին, գրում է. «Ուշագրավ է, որ ռուսական հետքով հերթական լրտեսական սկանդալը ծագել է վրացական ընդդիմության խոստացված ակտիվացման շեմին: Վրացական ընդդիմությունը նոյեմբերի երկրորդ կեսին պատրաստվում է փողոց դուրս գալ` իր անհամաձայնությունը հայտնելով նախագահ Սահակաշվիլիի վարած քաղաքականությանը: Եվ չի բացառվում, որ նոյեմբերի 5-ին իշխանությունները փորձեն ըննդիմության ակտիվացումը կապել Մոսկվայի խարդավանքների հետ: Առավել եւս, որ նման գործելաոճը նախկինում կիրառվել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում