Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստան ասելիս մեռնելս գալիս է. գիտեմ ինչու է այդպես

Դեղորայքի շուկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական խայտառակ բացահայտումներն է արել: Պետական միջոցների յուրացման և չարաշահման վերաբերյալ փաստերը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի որոշմամբ ուղարկվել են գլխավոր դատախազություն: Թե ովքեր են լինելու այն «խոշոր ձկները», որոնց որսալու է դատախազության կարթը, պարզ կլինի քննության ավարտից հետո միայն:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում պետական գնումների միջոցով դեղորայք ձեռք բերող 134 բուժհիմնարկներից 100-ն անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները՝ փաստացի պետական բուժհիմնարկների ղեկավարներն իրենք են որոշել, թե ումից և ինչ գնով ձեռք բերեն դեղորայք: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից նույնիսկ եռակի թանկ գնով: Օրինակ՝ հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ այդ դեղի իրական արժեքը 190 դրամ է:

Պետությունն անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ: Սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցներն այն ձեռք են բերել 6 անգամ թանկ գնով՝ 4800 դրամով: Ուռճացված արժեքով են գնվել նաև մեծ պահանջարկ ունեցող այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են «պրեդուկտալը», «տաուֆոնը», «դիլատրենտը», «վերոշպիրոնը» և այլն:

Մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայք, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է պետությունը: Հանձնաժողովը հաշվարկել է, որ բուժհաստատությունների ղեկավարների նման գործունեության արդյունքում պետական բյուջեին տարեկան պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս: Սա այն դեպքում, երբ պետբյուջեից առողջապահությանը հատկացվող գումարները սուղ են, և ամեն տարի հայտարարվում է, թե միջոցները պետք է նպատակային ծախսվեն: Փաստացի տարեկան 1.5 մլրդ դրամ բուժհիմնարկների ղեկավարները միայն դեղորայքի և բուժսարքավորումների գնման գործընթացում են գրպանում, իսկ վերահսկող մարմինները, Երևանի քաղաքապետարանը, Առողջապահության նախարարությունն ու մարզպետարանները, որոնց ենթակայությամբ են գործում վերոնշյալ պետական բուժհաստատությունները, ոչինչ չեն արել՝ կանխելու այս հանցագործությունը: Ոլորտին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, գումարները յուրացվել են մոտավորապես հետևյալ մեխանիզմով: Հիվանդանոցների տնօրեններն իրենց ազգականների անուններով դեղ մատակարարող ընկերություններ ու դեղատներ են հիմնում, կամ էլ պայմանավորվում են դեղ մատակարարող այլ ընկերությունների հետ, և կյանքի կոչում իրենց «սև» գործը՝ պետությունից կորզելով մի քանի անգամ ավելի գումար, քան դեղորայքի իրական գինն է: ՏՄՊՊՀ հրապարակած ցանկի համաձայն՝ այս առումով խայտառակ իրավիճակ է արձանագրվել հատկապես Երևանի, Գյումրիի և Վանաձորի բուժհաստատություններում: Հատկապես Գյումրիում բուժհիմնարկները դեղորայքի գնման մրցույթ ընդհանրապես չեն անցկացրել: Խոշոր բուժհիմնարկներից խախտումներ թույլ տվածների ցանկում են հայտնվել Երևանի «Քանաքեռ-Զեյթուն», «Սուրբ Աստվածամայր», «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնները, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, Հակատուբերկուլյոզային դիսպանսերը, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը, Գյումրիի ուռուցքաբանության դիսպանսերը, Գյումրիի ծննդատունը, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնը, Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցը և այլն:

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ գնումների վերաբերյալ օրենսդրությունում առկա են շատ բացեր. «Ուստի նման բացթողումները, փաստորեն, օգտագործվում են չարաշահումների տեսանկյունից: Այստեղ համակարգային հստակ փոփոխություններ են պետք, որպեսզի գնումների գործընթացի ժամանակ հնարավորինս քիչ արձանագրվեն խախտումներ»: Նախկին նախարարը կարծում է, որ վերահսկողություն սահմանելով ոչ մի խնդիր ոլորտում հնարավոր չէ լուծել: «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ քանի վերահսկող ու հսկող կա էս երկրում, որոնք էլ իրենց հերթին են կոռումպացված: Վերահսկողությունը երբեք մեր երկրում չի բերել իրավիճակի բարելավմանը:

Այսօր մի հաստափոր օրենք է ստեղծվել վերահսկողության մասին, և բնակչության մի կեսը մյուսին վերահսկում է՝ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեխանիզմներով»,- նշեց նա: Արարատ Մկրտչյանի խոսքով՝ պետական բուժհիմնարկները պետք է դեղորայք կամ բուժսարքավորում գնելիս, ըստ օրենքի, պարտադիր մրցույթ հայտարարեն, բայց շեղվում են օրենքից: Միաժամանակ նա նշեց, որ օրենքն այսօր կարծես խնդիր չի լուծում, որովհետև մրցույթները բոլոր ոլորտներում ձևական բնույթ են կրում և կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակում: Մասնավոր բուժհիմնարկները նույնպես պետպատվերով բուժվող հիվանդների դեղորայքը պետք է պետական գնումներով ձեռք բերեն:

Արարատ Մկրտչյանի կարծիքով` թերություններ կան նաև պետության անցկացրած մրցույթներում: «Պետության անցկացրած մրցույթներից էլ ենք տեղյակ: Մրցույթ է անցկացնում, երկու անգամ ավելի գին է դնում: Այսինքն՝ վերին մակարդակով են չարաշահում կատարում: Հետևաբար և՛ օրենսդրական, և՛ ենթաօրենսդրական կանոնակարգման խնդիր ունենք առաջին հերթին»,- ասաց նա: Ըստ Մկրտչյանի՝ միանշանակ չարաշահումների պատասխանատուն տվյալ հիմնարկի ղեկավարն է: «Թե հիմա այնտեղ պահակի՞ միջոցով են անում դա, թե՞ հարևանի միջոցով, դա էական չէ: Պատասխանատուն հիմնարկի ղեկավարն է»,- ասաց նախկին նախարարը:

Բուժհիմնարկների ղեկավարները կարծես խոսքները մեկ արած հայտարարում են, թե տեղյակ չեն ՏՄՊՊՀ-ի բացահայտումների մասին: «Առաջին լրատվական»-ը փորձեց հանձնաժողովի ցուցակում հայտված որոշ բուժհիմնարկների ղեկավարներից պարզել, թե ինչով են բացատրում իրենց թույլ տված չարաշահումները: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը զարմացած ասաց, թե ընդհանրապես տեղյակ չէ, որ հանձնաժողովը նման բացահայտումներ է արել, և որ իր գլխավորած բուժհիմնարկում ստուգումներ չեն անցկացվել: «Երբ մանրամասներին տեղեկանամ, նոր մեկնաբանություն կտամ»,- ասաց նա: Անտեղյակ ձևացավ նաև «Նորք-Մարաշ» ԲԿ ղեկավար Լիդա Մուրադյանը ՝ նշելով, որ տեղյակ չէ՝ ինչի՞ հիման վրա է հանձնաժողովը նման տեղեկատվություն հրապարակել. «Ես չեմ կարծում, որ մեր հիմնարկում խախտում կարող է լինել: Ես չգիտեմ, թե ինչ հիմքերով են նման եզրակացության եկել, կուզենայի իմանալ, քանի որ որևէ ստուգում չի եղել մեզ մոտ»: Նա կտրականապես ժխտեց, որ դեղորայքի կամ բուժսարքավորումների գնման գործընթացում մի քանի անգամ ուռճացված գներ են ներկայացրել: «Մենք շահագրգռված չենք բարձր գներով գնումներ անելու: Պետք է բոլորն իմանան, որ Նորք-Մարաշում նման գործընթացներ չեն արվում, ես ուղղակի զարմացա, որ ասացիք՝ Շաբոյանի մոտ էս ցուցակը դրված է»,- ասաց նա:

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Բենիկ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ին ասաց. «Ես տեղյակ չեմ, մեզ ոչ ոք չի դիմել, կեղծ տվյալ է: Եթե այդպես են ուզում իրենց ցույց տալ, եթե հանձնաժողովն իր աշխատանքն այդպես է անում, փորձում կույսի կարգավիճակով հանդես գալ, ես ասելիք չունեմ: Դա մեր պետական չինովնիկների մի մասի անպատասխանատու, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքն է, դրանք աղավաղված տվյալներ են»: Պետական գնումների ընթացակարգում, ըստ Բենիկ Հարությունյանի, իրենք խախտումներ թույլ չեն տվել: Նա նշեց, որ իր ղեկավարած բուժհաստատությունը շատ քիչ քանակությամբ դեղորայք է գնում: «Մեր ինստիտուտը սովորական հիվանդանոցի պես չէ, մեզ մոտ բուժական հիմնական միջոցները ֆիզոթերապևտիկ միջոցներն են: Դեղորայքն այդ բուժման մեջ կազմում է շատ չնչին տոկոս: Մեր մեկ ամսվա դեղորայքի ծախսը կազմում է 200-250 հազար դրամ, որից 50 հազարը բարեգործական է: Դեղորայքի գնման ամբողջ տարվա ծավալը կազմում է 3 մլն դրամ: Մենք մրցույթով չենք դեղորայք գնում, որովհետև յուրաքանչյուր դեղի գնման ծախսը մեկ տարվա կտրվածքով 400-500 հազար դրամ չի կազմում: Մրցակցային դաշտ պետք է մտնի այն օբյեկտը, որի մեկ դեղորայքի անվամբ ծախսը կազմում է տարեկան գոնե 1 մլն և ավելի դրամ»,- ասաց նա: Բենիկ Հարությունյանը նշեց, որ ով ուզում է, թող գա, ստուգի ու կտեսնի, որ իր ղեկավարած բուժհիմնարկը դեղորայքը ձեռք է բերում շուկայական արժեքից ոչ թե բարձր, այլ հակառակը՝ ցածր գնով: Հանձնաժողովի անդամների մասին էլ ասաց. «Դրանք ման են գալիս, չգիտեն ինչ ման գան: Հանրապետության նախագահն իզուր չէ դրանց բոլորին ասում, որ՝ դուք սովորելու, ինքնամաքրվելու ունակություն չունեք: Դրանք գոնե մի անալիզ անեն, նոր նման տվյալներ հրապարակեն»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ խախտում թույլ տված բոլոր, այդ թվում՝ վերոնշյալ բուժհիմնարկների ղեկավարները տեղյակ են եղել ստուգումների և հայտնաբերված խախտումների մասին, հանձնաժողովում հարցը նրանց մասնակցությամբ քննարկվել է, տնօրենների ստորագրությամբ փաստաթղթեր կան հանձնաժողովում: Թերևս անհասկանալի է՝ հանձնաժողո՞վն է ստում և ցույց տալիս, թե մեծ բացահայտումներ է արել, թե՞ բուժհիմնարկների ղեկավարներն են փորձում թաքցնել իրենց ապօրինությունները:

Ի դեպ, չարաշահումներ թույլ տված բուժհիմնարկների ցանկում տեղ չեն գտել մասնավոր բուժհիմնարկները, հանձնաժողովը դրանցում ստուգումներ չի կատարել: Այնինչ նույն մեքենայությունները կարող էին շատ հանգիստ անել նաև մասնավոր բուժհիմնարկների ղեկավարները՝ պետպատվերով հատկացվող դեղորայքի գնման գործընթացում: Գուցե պատճառն այն է, որ մասնավոր խոշոր բուժհիմնարկներն ազդեցիկ անձանց են պատկանում, իսկ վերևներից առայժմ չեն փորձում նրանց դիպչել: Օրինակ՝ մասնավոր դաշտում գործող «Արաբկիր» ԲԿ սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանն է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժհիմնարկի սեփականատերը Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանն է, «Էրեբունի» ԲԿ ղեկավարը առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է, «Նաիրի» ԲԿ հետևում էլ, ըստ որոշ աղբյուրների, կանգնած են Քուշկյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքները: Դժվար է հավատալ, որ մասնավոր բուժհիմնարկները գնումների ընթացակարգում խախտումներ թույլ չեն տվել: Սակայն, ինչպես երևում է, առայժմ այս անձանց խնայում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում