Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Զինված ուժերը բարձրացնում են իրենց մարտունակությունը

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զորավարժություններին ամբողջ կազմով ընդգրկված են ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները:

ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զորավարժությունների ընթացքում իրականացվում են մի շարք ծավալուն միջոցառումներ, մասնավորապես` նոր կազմավորվող և վերակազմավորվող զորամասերի ներգրավմամբ գործողությունների իրականացումը: Այդ զորամասերի վարչակազմերի հետ անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ: Գործնականորեն ստուգվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի մարտունակությունը, ինչպես նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի զորահամալրումը և միջոցառումների անկացումը` համաձայն պլանի:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում բարձրացվում է բոլոր կարգի շտաբների պատրաստության որակը, զինված ուժերն ստանում են գործնական փորձ, դաշտային վարժվածություն, ինչպես նաև իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք ՀՀ զինված ուժերին հնարավորություններ են ընձեռնում հավուր պատշաճի կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

Զորավարժությունների պլանի համաձայն` փորձակվել են անօդաչու թռչող սարքերը, առաջին անգամ հակատանկային ստորաբաժանումները գործնականում կիրառել են նոր հակատանկային միջոցները, որոնք նախատեսված են հակառակորդի ակտիվ պաշտպանություն ունեցող զրահատեխնիկան խոցելու համար, մեկ անգամ ևս հստակեցվել են հրթիռային զորքերի խմբավորման և կիրառման հարցերը

Իրականացվել են կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կապված մի շարք միջոցառումներ, մասնավորապես` արագ զորաշարժերի իրականացումը, բարդ, փոփոխվող իրավիճակում ծագող առանձին խնդիրների լուծումը: Առաջին անգամ հակաօդային պաշտպանության զորքերն ամբողջ ծավալով իրականացրել են բարդ մարտավարական հնարքներ` հաշվի առնելով հավանական հակառակորդի ավիացիայի քանակական աճը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման օրվանից անցկացվել են բազմաթիվ զորավարժություններ: Հատկապես վերջին տարիներին անցկացված օպերատիվ մարտավարական, ինչպես նաև ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները վկայում են, որ ՀՀ զինված ուժերը բարձրացնում են մարտունակությունը և պատրաստ են կատարել իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում