Տեխասի մայրաքաղաք Օստինում երեկ հանրահավաք էին կազմակերպել մի խումբ տեխասցիներ, որոնք պահանջել են անկախություն Տեխաս նահանգի համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Տեխասցիների այս հանրահավաքը կապված է նահանգում նշվող անկախության օրվա հետ: Իսկ հանրահաավքի դուրս եկածների հիմնական մտահոգությունը, որը պատճառ է հանդիսացել անկախական տրամադրությունների, ԱՄՆ պետական բյուջեի հսկայական պարտքերն են, որոնք ծանր բեռ են նահանգների համար:
Հանրահավաքը կազմակերպել էր «Տեխասի Հանրապետություն» կազմակերպությունը: Ակցիային մասնակցել են ինչպես հանրապետականներ, այնպես էլ դեմոկրատներ: Այս կազմակերպության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց նահանգը 1836թ. անկախություն է հռչակել, սակայն 1845թ. Վաշինգտոնն անօրինական անեկսիայի է ենթարկել այն` դարձնելով միացյալ պետության նահանգներից մեկը:
Կազմակերպությունն ունի իր սեփական կառավարությունը, դատական համակարգը և իրավապա մարմինները: Իսկ վերջերս նրանք մեծ գումարներ գանձելու հայցեր են ներկայացրել ընդդեմ դաշնային կառավարության, քանի որ այն վտանգում է Տեխաս նահանգի բարեկեցությունը: