Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Մարգարիտա Աթոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: