Հոկտեմբերի 09-ին, ժամը 07.57-ին տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 8-ին ժամը 19.35-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Վազ֊2112» մակնիշի 97 ta 777 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ալեքսանյան) եվ «Ինֆինիթի» մակնիշի 33 tr 799 պետհամարանիշերի (վարորդ՝ 1982 թ. ծնված Վ. Սուվորյան) ավտոմեքենաները, ինչից Ա. Ալեքսանյանը և «Վազ-2112» ա/մ ուղևոր Ա.Հակոբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեվ Ա. Ալեքսանյանը՝ Երևանի «Սբ. Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: