Հայտնի է դարձել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, մեր հայրենակից Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը: Հայազգի բռնցքամարտիկը (35-3-0) կմենամարտի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մեդի Բուդալայի (26-5-0) հետ:
Մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին` Նյուրնբերգում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր ընթացիկ տարվա օգոստոսին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
2011 թվականին Անդրե Ուորդի հետ մենամարտում պարտություն կրելուց հետո Արթուրն իր հաշվին արդեն 3 հաղթանակ է գրանցել, իսկ Բուդալան` 4: