Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Գոմբերտ Եփրեմյանին սպանելու համար ԱՄՆ-ում երկարատև ազատազրկման են դատապարտվել երկու հայ

«Որքան կորուստ՝ փոքր բանի համար» նախատինքով Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորը երկու հայ տղամարդու դատապարտել է տևական ժամկետով ազատազրկման` 3 տարի առաջ վիրավորական հաղորդագրության պատճառով դեռահասի սպանության մեղադրանքով: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:

Զարեհ Մանջիկյանը դատապարտվել է 50, իսկ Վահագն Ջուրյանը`25 տարվա ազատազրկման`19-ամյա Գոմբերտ «Մայք» Եփրեմյանի սպանության համար:

«Երիտասարդի կյանքն ավարտվեց տեքստային հաղորդագրությունում մի չմտածված բառի պատճառով,- ասել է դատավոր Գրեգորի Ա. Դոհին,- սա անմտության մարմնավորում է, և ինձ շատ է ապշեցնում»:

Եփրեմյանը հայտնվել է թիրախում 2009-ի նոյեմբերին` իր ընկերուհուն տեքստային հաղորդագրություն ուղարկելուց հետո, որում նա աղջկա ընկերներից մեկին անվանել էր «քած»: Այդ ընկերը`Խաթուն Վարդանյանը, տեսել է հաղորդագրությունը, զայրացել և կանչել իր եղբորը, որպեսզի վերջինս ծեծի Եփրեմյանին:

Ականատեսները վկայում են, որ Եփրեմյանը անծանոթից հեռախոսազանգ է ստացել: Զանգահարողը պահանջել է հանդիպել Հյուսիսային Հոլիվուդի Sears ավտոկայանատեղիում: Նախանշված վայրում Եփրեմյանն ու նրա մի քանի ընկերները հանդիպել են վերը նշված երկուսին: Կարճատև զրույցից հետո տղամարդկանցից մեկը հարվածել է Եփրեմյանին, իսկ երկրորդը դուրս է բերել զենքն ու գլխի հետևի կողմից կրակել նրա վրա: Կրակողը Մանջիկյանն է եղել: Ո՛չ Մանջիկյանը և ո՛չ էլ Ջուրյանը մինչև 2011 թվականը ձերբակալված չեն եղել: Նրանք երկուսն էլ 25 տարեկան են:

Los Angeles Times-ի փոխանցմամբ` օգոստոսին դատարանը Մանջիկյանին և Ջուրյանին մեղավոր է ճանաչել առաջին աստիճանի սպանության և հարձակում իրականացնելու նպատակով դավադրության մեջ:

23-ամյա Վարդանյանն ու նրա եղբայրը`20-ամյա Հովիկ Ջուրյանը, մեղադրվել են հարձակում իրականացնելու դավադրության մեջ: Ուրբաթ նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման և 1000 ժամ հասարակական աշխատանքի:

Մինչ դատավճռի ընթերցումը, Վարդանյանը հանդես է եկել խոսքով. «Ես սառնասիրտ չեմ: Ես սոցիապատ չեմ: Ես գիտեմ՝ հարցը վերաբերում էր իմ ազնվությունը: Ես ոչինչ չեմ դավադրել»:

Վեն Նայսի դատարանում մինչ դատավճռի ընթերցումը Եփրեմյանի ծնողները հուզական ելույթ են ունեցել, հիշել իրենց որդուն՝ որպես մեծահոգի երիտասարդի և խոսել ամբաստանյալների հետ:

«Կցանկանայի՝ ձեզ երբեք չհանդիպեի»,- ասել է Անի Աթաջյանը` Եփրեմյանի մայրը` արցունքներն աչքերին: Նա կարծում է, որ որդուն անհանգստացրել է Խաթունի ազդեցությունն իր ընկերուհու վրա:

Ջուրյանի քույրերը` Աննան և Ռուզաննան, լսելով եղբոր դատավճիռը, արտասվել են: Ռուզաննա Ջուրյանը իր գրած պոեմում եղբորը նկարագրել է որպես «սիրող և հոգատար, կյանքով ու էներգիայով լեցուն մարդու, որի աշխարհը հանկարծակի կործանվեց»:

Իշխանությունները հավատացած էին, որ Ջուրյանը փախել է Հայաստան, սակայն 2011-ին նրան ձերբակալել են Վեն Նայսի տունը վերահսկողության տակ առնելու արդյունքում: Մանջիկյանին առաջինը նկատել էին Պուերտո Ռիկոյում, սակայն երաշխիքների դիմաց ազատ էին արձակել: Նա անհետացել էր, եղբոր փաստաթղթերով թռել կղզու տարածքից` սկզբում Ֆիլադելֆիա, ապա Լաս Վեգաս, այնուհետև` Վեն Նայս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում