Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Փոստանջյան Տիգրանին ԱԱԾ-ից «գործուղել են» կգբիշնիկ Սերոբի մոտ

Այն, որ հայրենի իշխանությունը չի սիրում քաղաքացիական կեցվածք դրսևորող, մարդու սահմանադրական իրավունքները պաշտպանող անձանց` ակնհայտ էր, բայց որ ուղղակի սարսափում է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից` միայն վերջերս է ակնհայտ դարձել:
Պատկերացնո՞ւմ եք` իրենց տղամարդ համարող անձանցով համալրված մի ողջ իշխանություն սարսափում է փոքրակազմ, արդարամիտ ու ազգասեր մի կնոջից: Ու որպեսզի այս ամոթալի հանգամանքը շատ չերևա և հետո էլ եվրակառույցների ձեռքին Հայաստանի իշխանությունների դեմ ընտրություններից առաջ խաղաքարտ չդառնա ու չասեն, թե Հայաստանի իշխանությունները ճնշում են Եվրոպայում իրենց ապօրինությունների մասին բարձրաձայնող պատգամավորին` որոշել են թիկունքից նրան ճնշել: Երևի հավաքվել են ազգային անվտանգության խորհրդով, ԱԱԾ տնօրենով, դատախազով և որոշել, որ Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի վրա մի 100.000-դրամանոց գործ «հարմարեցնելով»` կչեզոքացնեն Եվրոպայից մեր ազգային անվտանգությանը «սպառնացող» վտանգը` կզսպեն Զարուհի Փոստանջյանի հակաիշխանական ելույթները:
Եվ ահա, փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կաշառքի փաստով (ՀՀ քր. օր-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով) Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցվել է քրգործ: Նրան մեղադրում են այն բանում, որ լինելով Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ, 2010թ. սեպտեմբերին պահանջել և ապօրինի ստացել է 100 հազար դրամ վարձատրություն: Փետրվարի 23-ին Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելուց և 3 ժամ հարցաքննելուց հետո քննչական մարմինը ձերբակալել է Տիգրան Փոստանջյանին: Մինչդեռ նրա պաշտպան Հայկ Ալումյանը գտնում է, որ Տիգրանին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու անհրաժեշտություն չկար, քանի որ նա չի խուսափել քննությունից և երկու անգամ բարեխղճորեն ներկայացել էր հարցաքննության, իսկ նախաքննության ընթացքի կամ տուժողի վրա ազդելու մասին ենթադրություններ անելու համար ուղղակի հիմքեր չկան: Ձերբակալելուց հետո հետաքննություն իրականացնող մարմինը Տ.Փոստանջյանին նախ պահել է Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ մի քանի օր անց տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: «Ժամանակ»-ի հարցին, թե ի՞նչ նպատակով և հիմնավորմամբ է ԱԱԾ-ում քննվող գործով անցնող անձը տեղափոխվել «Նուբարաշեն», Հայկ Ալումյանն այնքան էլ չկարևորեց, բայց ասաց, որ տեղափոխման համար որևէ հիմնավորում չեն ներկայացրել իրենց: Փոխարենը, համարելով, որ իր պաշտպանյալը մեղավոր չէ, պաշտպանը մեր ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ գործը պետք է քննվեր ոստիկանությունում և ոչ թե ԱԱԾ-ում, քանի որ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում հստակ նշված են այն բոլոր դեպքերը, որոնցով ԱԱ ծառայությունն է իրավասու քննություն իրականացնել: Իսկ այս դեպքում կոպտորեն խախտվել է օրենքի պահանջը: Հենց այդ պատճառով էլ իր պաշտպանյալը հրաժարվում է ԱԱԾ-ում որևէ քննչական գործողության մասնակցել: Պաշտպանական կողմի կարծիքով, Տիգրան Փոստանջյանի դեմ ձեռնարկվածը շանտաժի, ճնշման միջոց է: Հայկ Ալումյանը երեկ մեզ փոխանցեց, որ իր պաշտպանյալը գտնվում է կարանտինում:
Այդուհանդերձ, հարկ ենք համարում մի փոքր կարևորել «Նուբարաշեն» տեղափոխելու հանգամանքը: Իհարկե, Տիգրանին ԱԱԾ-ից տեղափոխելու հարցում նաև միջազգային կառույցի ներկայացուցիչների հորդորներն են դեր խաղացել, որոնց ընդառաջ գնալու համար Հայաստանի իշխանություններից առանձնապես մեծ կամք չի պահանջվել: Միանգամից ասենք, որ Տիգրանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հանելուց հետո անմիջապես ուղարկել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, ԱԱԾ ներկայացուցիչ Սերոբ Հարությունյանի իրավասության տակ գտնվող օղակ` կարանտին: Սա հենց այն թույլ օղակն է, որտեղ մի քանի օր պահելով Սերոբ Հարությունյանը իր հոգեբանների, սոցիալական ծառայության աշխատողների, օպերների և այլ անձանց միջոցով տնտղում, «մշակում է» նորեկներին` փորձելով հասկանալ, թե ումից ինչ ակնկալիքներ կարող է ունենալ, ում ինչպես կարող է «օգտագործել». ասենք` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզել, գործեր «բարձել» կամ գումարային ակնկալիքներ ունենալու դիմաց ոմանց հարմար` նրանց կյանքի, առողջության համար անվտանգ խցեր տեղավորել, իսկ, ասենք, «չկոտրվողներին», «գործարքի չգնացողներին» այնպիսի խցեր գցել, որտեղ որոշ անձանց եթե ոչ հանձնարարված, ապա գոնե թույլատրված է «չկոտրվողների» հետ վարվել այնպես` ինչպես ուզում են: Համենայնդեպս այստեղ թույլատրվում է մարդկանց պահել մինչև 7 օր: Երկուշաբթի օրը կլրանա Տիգրանի` կարանտինում գտնվելու թույլատրված ժամկետը, և խուց տեղափոխելուց հետո կհասկանանք, թե Սերոբն ինչ «մշակումներ» է արել կարանտինում, այն հաջողվել է, թե ոչ: Այդուհանդերձ, Տիգրանի անվտանգության առումով պաշտպանի մոտ կա մտահոգություն: Հայկ Ալումյանը ոչինչ չի բացառում. «Մենք չգիտենք` ինչ ենթատեքստ կա այդ տեղափոխման մեջ, դրա համար մենք ամեն ենթադրություն կարող ենք անել և ամեն վտանգ կարող ենք կանխատեսել»:
Հ. Գ. 1 Արձանագրենք, որ թեև Տիգրան Փոստանջյանի անվտանգության համար ի պաշտոնե պատասխանատու են արդարադատության նախարարը, Կալանավայրերի վարչության պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը, այդուհանդերձ ԱԱԾ-ի մասով քննվող գործերով նրանց դերը նվազեցվում է և հիմնական ու անմիջական պատասխանատուն մնում է Սերոբ Հարությունյանը:
Հ.Գ. 2 Այս գործի քաղաքական ենթատեքստը երևում է ևս մեկ հանգամանքից. հետաքրքիր է, որ «կաշառք տվող» քաղաքացին այդ մասին հիշել է միայն 5 ամիս անց ու հայտարարություն տվել, մինչդեռ եթե կաշառքի գործով պաշտոնյա են ձերբակալում, դրա համար նախապատրաստական աշխատանք են տանում. կաշառք տրվող թղթադրամները մշակում են հատուկ նյութով, տեսանկարահանող, ձայնագրող սարքեր տեղադրում համապատասխան սենյակում և կաշառք տվողին «դրեսիրովկա» անելուց հետո ճանապարհում կաշառավերցի կամ կաշառաուզի մոտ: Հենց վերջինս թակարդն է ընկնում` իշխանական լրատվամիջոցներով միանգամից հարայ-հրոց են գցում, համապատասխան կադրեր ցույց տալիս, թե` դարի կաշառակերին ենք բռնել: Հետաքրքիր է, որ այս դեպքում լռել են: Եթե նույնիսկ ընդունենք, որ գործը սարքված չի, ուրեմն կաշառք տվողն էլ պետք է դատվի` եթե նախապես չի հայտնել կաշառք տալու մասին, բայց նա դեռ ազատության մեջ է…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում