Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Ամենախելագար իշխանավորն էլ գիտակցում է` որևէ ուժի կիրառումը ՀԱԿ-ի դեմ, ընկալվելու է հարված ժողովրդին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը


– Ձեր հարցազրույցներում մի քանի անգամ խոսել եք քաղաքացիների ժողով հրավիրելու, այդպես երկրում իրավիճակ փոխելու մասին: Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ քվեարկության դրվեց 15 կետից բաղկացած, իշխանություններին ուղղված հայտարարությունն ու ընդունվեց: Սակայն իշխանությունները դա ընդունեցին որպես վերջնագիր:


– Չնայած առաջարկված քաղաքացիների ժողովի և այս հայտարարության մեջ կա արտաքին նմանություն, այնուհանդերձ, դրանք տարբեր երևույթներ են: Սա, որպես քաղաքացիների ակտիվացման ցանկացած ձև, ողջունելի է: Այնուհանդերձ, այստեղ կա մեկ կարևոր հանգամանք. քաղաքացիների ժողովը պետք է լինի բոլոր քաղաքացիների մասնակցությամբ, այլ ոչ թե մի կուսակցության հետևորդների, դժգոհ զանգվածների: Մանավանդ` այսօրվա վիճակում, երբ Հայաստանն ապրում է իր ամենածանր սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական օրերը: Ուստի, այս իրավիճակը պետք է հաղթահարել. այսպես կյանքը չի կարող շարունակվել, պետք է այլ նկարագիր և ճանապարհի անցման ուղի ունենալ: Կոնգրեսի հայտարարությանն իշխանությունների արձագանքը, թե մեզ հետ ուլտիմատումների լեզվով մի խոսեք, պայմանավորված էր հետևյալ հանգամանքով. իշխանություններն առաջարկները դիտում են ոչ թե որպես ժողովրդի պահանջ, այլ` հատվածային երևույթ: Այսօր երկիրը կանգնել է բախումների եզրին. ամեն մի զարգացում իր մեջ պարունակում է ուժային բաղադրիչ, ինչը բացարձակ անընդունելի է: ՀՀ պարագայում առկա ներքին և արտաքին մարտահրավերների շրջանակը բացառում է նման զարգացումները: Մենք այսօր ոգևորված ենք արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխություններով, սակայն մեզ համար նման զարգացումները բացառված են: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք չպետք է գնանք կտրուկ փոփոխությունների. անպայման պետք է փոփոխությունների գնանք, այսպես ապրել չենք կարող, բայց ոչ ցնցումների ճանապարհով: Ուստի` քաղաքացիների ժողովն առաջարկված է որպես դեղատոմս: Երբ քաղաքացիների ժողովի հարց է դրվում, հարթակ է բացվում բոլորի համար` ե՛ւ Կոնգրեսի, ե՛ւ նրա հակառակորդների, ե՛ւ նաև նրանց, որոնք դեմ են Կոնգրեսին ու իշխանություններին: Իշխանության ճնշող մեծամասնությունն էլ է կարծում, որ այսպես կյանքը շարունակվել չի կարող, բայց իրենք վախենում են, որ եթե դուրս գան փոփոխությունների ճանապարհ, կկորցնեն ամեն ինչ, կամ անձնական, խմբակային իմաստով իրենց համար աղետալի զարգացումներ կլինեն: Ուրեմն` նրանց հետ էլ պետք է քննարկում սկսվի, լինի հարթակ, որ նրանց հետ խոսեն: Կոնգրեսի հարթակն արդյոք կարո՞ղ է այդ հարթակը դառնալ, հնարավո՞ր է արդյոք, որ իշխանություններն այնտեղ քննարկումներ ծավալեն: Համոզված եմ` ինչ-որ փորձեր կատարվում են, բայց ամբողջական լուծում չի: Ուրեմն` Կոնգրեսը, որ ցանկանում է առաջնորդել երկրի զարգացումը, պետք է հարթակ ստեղծի նաև իշխանության համար ու նաև հարթակ այն հատվածի համար, որը կողմնակիցն է ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության: Սա թույլ կտա հաղթահարել հարվածայնությունը և հանել բախումների խնդիրը: Նախկինում, երբ ողջ էին մարդիկ, ում անվանում էինք մտավորականության ավագանի` Սիլվա Կապուտիկյանը, Ռաֆայել Ղազարյանը, Օհան Դուրյանը և այլք, նրանք խոսում էին ընդդիմության և իշխանության հետ, և բոլորը հասկանում էին, որ նրանք ելք են փնտրում:


– Իսկ Կոնգրեսի հանրահավաքում ընդունված փաստաթուղթը, Ձեր կարծիքով, քաղաքական դաշտում իրավիճակ փոխե՞ց արդյոք:


– Հաշվի առնելով այն մրցակցային մշակույթը, որ ստեղծվել է Հայաստանի քաղաքական դաշտում, երբ ընդդիմությունը պահանջ է ներկայացնում, իշխանությունը կտրուկ մերժում է այն, ամենակարճ ճանապարհն է դեպի առճակատում: Իշխանությունն, անկասկած, խիստ թուլացած է: Այսօրվա իշխանությունը մարտի 1-ի իշխանությունը չէ. նրանք էապես թուլացած են, և իշխանության կողմից նման ուժի կիրառումը կարելի է անգամ բացառել: Բայց պետք է հաշվի առնել նաև փաստը, որ իշխանության ներսում կա գվարդիա` նվիրված անհատներ ու խմբեր, որոնք պատրաստ են ատամներով պաշտպանել իշխանությունը: Կարծում եմ` ամենախելագար իշխանավորն անգամ գիտակցում է` որևէ ուժի կիրառումը հավաքական ընդհանրության դեմ, ինչպիսին, օրինակ Հայ ազգային կոնգրեսն է, ընկալվելու է հարված ժողովրդին: Այսինքն` ժողովրդի հսկայական զանգված դա ընկալելու է որպես իրեն ուղղված հարված, և հարվածն անպատասխան չի մնալու: Աստծուն կարելի է փառք տալ, եթե հարվածը լինի գվարդիային կամ նրան հրահանգ տվողին ուղղված: Բայց պատասխանը լինելու է համատարած: Այդ պատասխանը կազմակերպողը Կոնգրեսը չի լինելու, այլ ժողովուրդը: Այս տեսակետից, ցանկացած ոք, որ հանկարծ նման քայլի դիմի, պետք է հստակ հասկանա` դա տանում է քաղաքացիական ցնցումների, և ՀՀ առջև եղած մարտահրավերների առկայության դեպքում դա կնշանակի ուղղակի պետական դավաճանություն: Բոլոր կողմերում էլ կան մարդիկ, որոնք երկար կյանք են անցել, և այդքան իմաստություն կա, որ չգնան այդ ուղիով: Մյուս կողմից` Կոնգրեսը պետք է հասկանա, որ այդ հարթակների կազմակերպումը ոչ այնքան իշխանությունների, որքան իր գործն է:


– Իսկ իշխանությունները, Ձեր կարծիքով, կգնա՞ն Կոնգրեսի ներկայացրած պահանջների կատարմանը, և այդ դեպքում ի՞նչ կլինի:


– Ես կարծում եմ` իշխանությունները չեն կատարի այդ պահանջները, որովհետև դա կլինի կարծր հակադրումից ետ կանգնել, դա կնշանակի պարտություն: Իհարկե, վատ է, որ այդպիսին է քաղաքական մշակույթը, բայց` փաստ է, որ այդպիսին է: Բայց կան մարդիկ, որոնք կարող են հարթակ ստեղծել և քննարկումները տեղի ունենան: Ակտիվ քաղաքականության մեջ եղած մարդկանցից Երվանդ Մանարյանն է, բայց կան նաև հատուկենտ եկեղեցական գործիչներ, պատերազմի վետերաններ: Կան մարդիկ, որոնք կարող են հարթակ ստեղծել: Եթե մենք ազգային այդ բաները չենք տեսնում, ապա կսկսեն միջամտել այլ երկրները:


– ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը վերջերս խոսել է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ էր սա նշանակում, մանավանդ` Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ֆոնին:


– Արտաքին գործոններն, իհարկե, առկա են. շատ լավ հասկանալով, որ արտաքին խնդիրներ կան, իշխանությունները, քաղաքական շրջանակները գործողությունները կառուցում են արտաքին սպասարկման վրա, արդյունքում` ստանան աջակցություն, որպեսզի երկրում ստանան ու պահպանեն իշխանություն: Տարիներ շարունակ երկրում ոչ մի անհրաժեշտ փոփոխություն չէր կատարվում, որովհետև համարվում էր` գտել են իմաստության իմաստությունը. պետք է փող կուտակել և իշխանություն: Մեխանիզմն էլ պարզ է` արտաքին ուժերի հետ գործարքի ես մտնում, նա երաշխավորում է և շարունակում զբաղվել այդ գործերով: Մեր ծանր վիճակը պայմանավորված է հենց այդ մշակույթով: Սակայն այդ ժամանակներն ավարտվում են: Այդ կտրվածքով գործելու ժամանակն ավարտված է Հայաստանի իշխանությունների համար, նաև` արտաքին քաղաքական խաղացողների համար: Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ն, թե՛ մյուս երկրներն աննախադեպ մարտահրավերի հետ բախվեցին` ի դեմս աշխարհով մեկ տեղի ունեցող ընդվզումների: ԱՄՆ քաղաքականության մեջ նկատում եմ հետևյալ փոփոխությունը. նրանք այլևս չեն պաշտպանում դատապարտված ռեժիմներին, որքան էլ վերջիններս հավատարիմ ու անհրաժեշտ լինեն իրենց: Միգուցե նրանց համար փորձեն իրավիճակ մեղմել, բայց չեն պաշտպանի: Այլևս ժամանակ չկա, հնարավոր չի ևս մեկ տարի ապրել այսպես` մինչև ընտրություններ: Այս տեսակետից ԱՄՆ-ը սկսել է սպասարկել հնարավոր փոփոխությունները: Այս տեսանկյունից ներքին խաղացողները պետք է իմանան, որ նախկին պայմանավորվածություններն այլևս չկան: Լավագույն դեպքում, ինչպես Մուբարաքին ասացին, կարող են ուղղորդել: Բայց Մուբարաքն ուշացրեց, և ժամանակն ավարտվեց: Ուստի` բոլորը պետք է հիմա արագ կողմնորոշվեն, և պետք է ձևավորվի հարթակը: Եթե հարթակը դառնա ԱՄՆ դեսպանը կամ մեկ այլ երկրի դեսպան, ապա պայմանագրում գրված է լինելու չերևացող տեքստ, որը հիմնական մասն է տեքստի` ԱՄՆ շահերը այս տարածաշրջանում: Նույնը կլինի, եթե ՌԴ-ն ձևավորի հարթակը: Հետևաբար, ես երաշխավոր տեսնում եմ մեր ժողովրդին, և դա կլինի մեր հաղթանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում