Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Հացառատ թաղամասի տներից մեկի բակում՝ ծառից կախվելու միջոցով, ինքնասպան է եղել մի տղամարդ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ նշված տուն են մեկնել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում, ինքնասպան է եղել 50-ամյա Հ. Մադաթյանը: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի