Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վազգենի հետ մենք ընդհանուր հայրենիք ունենք

Այս հարցազրույցը Վանո Սիրադեղյանի հետ կայացել է 2000-ի մարտի սկզբին` Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով: «Երկրապահ» թերթն իր մարտի 3-ի համարում այն ներկայացրեց կցկտուր և աղճատված:


– Պրն Սիրադեղյան, Վազգեն Սարգսյանը տարբեր առիթներով ասել է, որ դուք ընկերներ եք: Միգուցե հարցը կոռեկտ չթվա, բայց այս պահին չեն կարող չհարցնել, իհարկե, ոչ բնավ դատավորի կեցվածքով. որպես մարդ, որպես Վազգենի ընկեր` ձեր հոգում ի՞նչ զգացում ունեք այն ամենի հանդեպ, ինչը տեղի ունեցավ: Նկատի ունեմ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը: 


 Գնացած ամեն ջահել ընկերոջ հանդեպ անպայման մեղավորության զգացում ես ունենում: Այդ նույն ցավի, ափսոսանքի, լավ ընկեր անդառնալիորեն կորցնելու զգացողությունն ունեմ նաև ես: Մենք միշտ ընկերներ ենք եղել: Գրականության մեջ էինք, դրանով իսկ` ճակատագրակից: Բոհեմական, անդարդ կյանք էր` բառի լավ իմաստով: Հավաքվում էինք` ամուսնացած-չամուսնացած, մինչև լույս նստում, գինի խմում, և շատ էինք երգում… Դաշնակ, հնչակ, ՀՀՇ չկար, տարբերություն, թշնամանք չկար, ինչը հետո ցավալիորեն մտավ Հայաստան: Հետագայում երբ մեկս մտավ Շարժման մեջ, միանգամից մյուսներն էլ հայտնվեցին այնտեղ: Այդպես մտանք քաղաքականության մեջ: Իհարկե, այն ժամանակ ոչ մեկիս մտքով չէր անցնում, թե հետագայում սոցիալական ինչ սանդուղքներում ենք հայտնվելու: Ստեղծագործական անհոգ կյանքը կարճ տևեց, և միանգամից մտանք թոհուբոհի, պատերազմի մեջ: Այդ շրջանակում էլի մարդիկ կային, որոնք ընդհանրապես չխառնվեցին այդ ամենին. չգիտեմ` նրա՞նք էին ճիշտ, թե՞ մենք: Տեսակի խնդիր է, այդպես ստացվեց: 


– Վազգեն Սարգսյանի գործունեությունը ձեր աչքի առաջ է ընթացել: Նրա` որպես պետական, ռազմական գործչի, կայացման ի՞նչ փուլեր կարող եք նշել: 


– Ղարաբաղ կոմիտեի գործունեության շրջանում Վազգենը նրա մեջ մտավ որպես ամենաջահել անդամ: Դա երևի կարելի է առաջին փուլ անվանել: Հետո, Երասխի կամավորական շարժման ժամանակ, ինքն արդեն առավել հասուն, կազմակերպված, առավել գրագետ էր: Իհարկե, այդ շրջանում կային նաև ուրիշ տղաներ, բայց քանի որ պայքարի այդ փուլում հիմնական առճակատումը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում էր, իր կազմակերպական ունակություններով, անձնական խիզախությամբ և տաղանդով Վազգենին հավասար մեկը չկար: Եվ նա միանգամից, առանց քննարկման, մտավ Ղարաբաղ կոմիտեի շարքերը: Ահա այդպես էլ կամաց-կամաց նա դարձավ կամավորական շարժման ղեկավար, բանակը սկզբնավորող: Ինքը Ղարաբաղ կոմիտեի կողմից էր լիազորվել այդ բանն անել, և կարողացավ: Վիթխարի էներգիա ուներ, ուրիշ մեկն իր տեղում չէր կարող գլուխ բերել այդ գործը: Վերջին տարիներին ընդունված է ասել, թե մեկը 15 ժամ է աշխատում, մյուսը` 20… Չեմ կարծում, թե մեծ առաքինություն է այդքան աշխատելը, բայց և առանց դրա ա՛յն ժամանակ, ա՛յդ բնագավառում հնարավոր չէր: Պատահական չէր, որ շատերի մեջ հենց Վազգենն առանձնացավ: Միշտ զարմացել եմ նրա աշխատանքի գերմարդկային ռեժիմից. վախենում էի, որ մի օր ջղերը չեն դիմանա: Նման մի բան եղավ Շահումյանի կռիվներից հետո, երբ մի քանի ամիս հրաժարվեց նախարարի պաշտոնից: Իրոք դիմանալու բան չէր, բայց ինքը դիմացավ: Պետք էր երիտասարդ լինել, ռոմանտիկ. ինքը ռոմանտիկ էր, առանց դրա հնարավոր չէր այդքան բան անել` բանակ ստեղծել, այն էլ սկսելով սովետական կարգերի ժամանակ:  Ամբողջ պատերազմի ընթացքում երկու անգամ անձնապես, անձնական խիզախության ու կամքի շնորհիվ բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ. մեկն Օմարից նահանջած մեր զորքի դեմը առնելով Քելբաջարում, մյուս անգամ մահապարտներով, Մարտակերտի ճակատում փրկելով Ստեփանակերտը. իսկ Շուշի-Գորիս ճանապարհը բաց էր զորքի ու ժողովրդի նահանջի համար: Մահապարտները փրկեցին Ղարաբաղը: Այդ օրերին վճռվեց այդ պատերազմի ելքը: 


– Պատկերացնո՞ւմ էիք հետագան, այն ամենը, ինչ կարող էր լինել: 


– Այն ժամանակ մենք մեր հնարավորությունների սահմանը չգիտեինք. գրող էինք, բանաստեղծ, դասախոս: Այսինքն, մեր ունակությունների վերին սահմանը պատկերացնել հնարավոր չէր: Բայց բոլոր դեպքերում այդ տարիներին նյարդային էներգիան շատերին դավաճանեց: Ոնց որ կարճ միացում տար. շատ մարդիկ դուրս եկան Շարժման շարքերից, դարձան ընդդիմություն կամ էլ ընդհանրապես գնացին, ոչ մի բանի պիտանի չեղան: Բայց դիմացողներ եղան, և Վազգենը նրանց մեջ էր: Դիմացավ և խաղաղության հասավ: Թվում էր` եկել է ավելի թեթև ռեժիմով աշխատելու ժամանակը, բայց ինքը մաքսիմալիստ էր, միշտ մտածում էր, որ կարելի է ավելին անել, քան արվում է. ավելին` անձնական նախաձեռնությամբ, առավել մեծ աշխատանքով, առավել մեծ կենտրոնացումով: Դրա համար էլ ես միշտ վախ ունեի, որ ինքը կարող է մի օր վառվել: Վազգենը Ղարաբաղ կոմիտեի ղեկավարության, պետության մեջ միակ մարդն էր, որի հետ ընկեր եմ եղել մինչ Շարժումը: Այդ ընկերությունն ամրապնդվեց պատերազմի տարիներին, պետական շինարարության, բանակ կազմավորելու, բանակին թիկունք կանգնելու, ի վերջո պետություն ու երկիր կառուցելու դաժան փորձությամբ: Մեր ընկերությունը դիմացավ դրան: Առավել մտերմացանք, երբ երկուսս էլ ապրում էինք կառավարական ամառանոցում: Վազգենն էլ, ես էլ տուն չունեինք. ինքն ապրում էր Արարատում: Դա մի տեսակ շտաբի պես բան էր. քննարկելու շատ բաներ կային: 


– Խորհրդարանում ունեցած ձեր մի ելույթում դուք ակնարկում էիք ինչ-որ մարդկանց թե ուժերի հետ ընդհանուր հայրենիք չունենալու, ուրացման, այլնի մասին: 


– Իմ և Վազգենի հարաբերություններն այդ ամենից դուրս են: Ես խոսել եմ միմիայն հայրենիք չունեցողների մասին, իսկ մենք ընդհանուր հայրենիք ունենք: 


Զրուցեց Լ. ԱՍԱՏՐՅԱՆԸ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում