Հյուսիսային թիմերը, որոնք մի քանի տարի առաջ բավականին լավ խաղ էին ցուցադրում Եվրոպայում թե՛ ակումբային, թե՛ հավաքականների մակարդակով, հատկապես այս մրցափուլում շատ վատ խաղ են ցուցադրում: Երեկ Հոլանդիան հեշտ հաղթանակ է տարել Շվեդիայի նկատմամբ, իսկ Ֆինլանդիան սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Հունգարիային: Խմբի եւս մեկ խաղում Մոլդավիան 0:2 հաշվով հաղթել է Սան Մարինոյի հավաքականին: