Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը The Telegraph-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել գերծանր քաշային կարգում ներկայիս իրավիճակի մասին:
«Գերծանր քաշային կարգն այժմ էլ լավ վիճակում է, սակայն անցյալում այն ավելի հետաքրքիր էր: Այժմ բռնցքամարտիկներն ավելի հանգիստ բնավորություն ունեն:
Դավիդ Հեյը հիանալի բռնցքամարտիկ է, նա հիացրեց ինձ Վլադիմիր Կլիչկոյի հետ հանդիպմանը: Կարծում էի, որ Վլադիմիրը հեշտությամբ կհաղթի: Կլիչկո եղբայրներն ուժեղ բռնցքամարտիկներ են: Նրանք խնդիրներ կստեղծեին ցանկացած հակառակորդի, նույնիսկ ինձ համար:
Ցանկացած բռնցքամարտիկի համար բարդ կլիներ առավելության հասնել նրանց նկատմամբ»,- հայտարարել է Թայսոնը: