Բրիտանական Тhe daily Telegraph պարբերականի տեղեկություններով, երկրի զինված ուժերը բերված են 24-ժամյա պատրաստության: Խոսքը թագավորական շոտլանդական գնդի 3-րդ` Black Watch գումարտակի մասին է: Ստորաբաժանումը բաղկացած է 600 զինվորականից և ունի իրաքյան պատերազմի փորձ:
Ներկայումս գումարտակը տեղակայված է Շոտլանդիայի Ինվերնես նավահանգստի մոտ:
Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունում, սակայն, նշել են, որ գումարտակը նախատեսված է մարդասիրական առաքելությունների իրականացման համար:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն, իր հերթին, պլաններ է մշակել «Լիբիայում տարբեր իրավիճակների» համար: