Այսօր երբ հայտնի հումորիստ և դերասան Կարեն Ավանեսյանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները սոսկալի ախտորոշում են կատարել: Այս մասին հաղորդում է uznayvse.ru-ն:
Սկզբում բժիշկները կատակերգուի մոտ կաթված են կասկածել, սակայն ուլտրաձայնային հավելյալ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է սրտի սերոզ թաղանթի բորբոքում (պերիկարդիտ): Ներկայում Ավանեսյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի կարդիովերակենդանացման բաժանմունքում:
57-ամյա Ավանեսյանը վատացել է տանը: Շտապօգնություն են կանչել արտիստի հարազատները: Բժիշկները պնդել են նրա անհապաղ հոսպիտալացման անհրաժեշտությունը: