Այսօր մամուլի «Դե ֆակտո» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Լևոն Արոնյանը նշեց, որ ինքը սիրում է գիրք կարդալ և բոլորովին վերջերս էկոնոմիկայի մասին գիրք է կարդացել: «Առաջին լրատվականի» այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք շախմատը թողնելուց հետո նա զբաղվի քաղաքականությամբ, ինչպես ժամանակին աշխարհահռչակ Գարի Կասպարովը, ով նույնպես հաճախ էր կարդում էկոնոմիկայի մասին, ավելացրեց. «Ես չգիտեմ` ինչով եմ զբաղվելու վաղը, մյուս օրը: Ես երբեք չեմ սիրել պլանավորել»: Նա ավելացրեց նաև, որ կմտածեր որևէ պաշտոնի անցնել, եթե հավատար ու վստահ լիներ, որ կարող է այդ աշխատանքը կատարել: