Թուրքիայի հակաահաբեկչական ոստիկանությունը Ստամբուլի եվրոպական մասում ձերբակալել է 2 մարդու, որոնք մեղադրվում են քրիստոնյա հոգևորականին սպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար, տեղեկացնում է Anatolia գործակալությունը:
Ձերբակալվածների մոտ 2 ատրճանակ է հայտնաբերվել:
Վերջին տարիներին Թուրքիայում մի շարք հարձակումներ են իրականացվել քրիստոնյա հոգևորականների վրա, ինչի արդյունքում նրանցից մեկը սպանվել էր: