Մի շարք ուժեղագույն շախմատիստներ վերջին մեկ ամսում Ծաղկաձորում կայացած հավաքի ժամանակ օգնել են Լևոն Արոնյանին հնարավորինս լավ պատրաստվել մայիսին կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների առաջնությանը:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Լևոն Արոնյանը: Նա նաև հաստատեց, որ Սերժ Սարգսյանն իրեն տուն է նվիրել Երևանում և խոստացավ այսուհետ ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Խոսելով այդ մրցաշարի առաջին մրցակցի մասին` աշխարհի երրորդ շախմատիստը նշեց, որ Գրիշչուկը շատ ուժեղ մրցակից է, և հավաստիացրեց, որ իրենց պարտիաները հետաքրքիր կստացվեն: Նրա խոսքերով, կոնկրետ քայլեր կոնկրետ պարտիաներից առաջ չի նախապատրաստում և յուրաքանչյուր պարտիայում անելու է առավելագույնը: Իսկ Ռաջաբով-Կրամնիկ մրցավեճում հայ շախմատիստը ավելի բարձր է գնահատում Կրամնիկի հնարավորությունները: