Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են մահվան 1,6 մլն պատճառ: Արդյունքում պարզվել է, որ նկարիչների, քարագործների ու թիթեղագործների շրջանում թմրանյութերից մահանալու վտանգը երկու անգամ ավելի մեծ է: Այս մասին փոխանցում է Rosbalt-ը: Իսկ ահա, խոհարարները, բարմեններն ու առեւտրով զբաղվող նավագնացներն ավելի հաճախ մահանում են ալկոհոլիզմից: Այս ուսումնասիրությունները գիտնականների եւ առողջապահության կառավարմամբ զբաղվողների համար կարեւոր նշանակություն ունեն, քանի որ թույլ են տալիս կանխարգելման աշխատանքների համար հատկացված գումարն ու ջանքերը ճիշտ կետին ուղղել: