Կոտ դ’Իվուարում քաղաքացիական պատերազմ է սկսվում: Այս մասին BBC-ին ասել է Արևմտյան Աֆրիկայում ՄԱԿ-ի փախստականների գործակալության ղեկավար Ժան Ֆրենկեն:
Վերջին մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքներում տասնյակ մարդիկ են սպանվել, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արդեն քաղաքացիական պատերազմի վերսկսման սպառնալիքի մասին է հայտարարել:
Անվտանգության բացակայության պայմաններում ՄԱԿ-ի փախստականների վարչությունը ստիպած է եղել դադարեցնել գործունեությունը երկրի արևմուտքում, որտեղ պետք է 70 հազար ներքին փախստականի համար վրանային ճամբար բացվեր: