Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ընդունված 15 կետերից բաղկացած պահանջների վերաբերյալ իշխանությունները բովանդակային առարկություն այդպես էլ չեն ներկայացրել, «փոխարենը` բոլորը միաբերան ասում էին», թե իրենց հետ ուլտիմատումների լեզվով չեն խոսում:
Իսկ արդյոք կգնա՞ն իշխանություններն այդ պահանջների կատարմանը: Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն այս կապակցությամբ ասաց. «Դրա մասին եկեք խոսենք առաջիկայում, երբ ավելի լուրջ արձագանքներ կլինեն կամ չեն լինի»: