Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ՄԱԿ-ում երկրի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան մեկնաբանել է երկրում իշխանափոխության համար պայքարը ու հեղափոխական իրադարձությունների հավանական զարգացումները:
«Իշխանափոխությունն ընտրությունների միջոցով իրականացնելուն այլընտրանք չկա: Ուզում եմ հստակեցնել. այն, որ Սաակաշվիլին դարձել է խոչընդոտ երկրի զարգացման համար` դա մի բան է: Այլ բան է նրան ընդդիմանալն ու քաղաքական պայքար մղելը պետականության դեմ պայքարի վերածելը: Դա պետք է հաշվի առնեն քաղաքական պատասխանատվություն ունեցող բոլոր ուժերը»,- ըստ Грузия-online-ի ասել է Ալասանիան: