Սիրիական փոխնախագահ Ֆարուք աշ- Շարաան կարող էր փոխարինել Բաշար Ասադին երկրի ղեկավարի պաշտոնում: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն:
«Ֆարուք աշ-Շարաան առողջ դատողություն ունեցող մարդ է, նա չի մասնակցել Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին: Նրանից ավելի լավ ոչ ոք չգիտի պետական համակարգը»,- ասել է նախարարը ТРТ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրք նախարարի ունեցած տվյալներով` թուրքական ընդդիմությունը ևս հակված է ընդունելու նրան: