Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը 1news.az-ին կարծիք է հայտնել, որ այսօր Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը էական փոփոխություններ չի մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դրա պատճառը, նրա կարծիքով, Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բավարար ճնշում չգործադրելն է:
Միևնույն ժամանակ, փորձագետը հայ-ադրբեջանական ճակատում իրավիճակի սրում չի կանխատեսում, չնայած նովրուզի ժամանակ հայկական կողմի «սադրանքներին»:
«Իսկ ապագայում Ադրբեջանը պետք է բազմակողմանիորեն պատրաստվի պատերազմի, քանի որ դա միակ փաստարկն է, որ կստիպի Հայաստանին հեռանալ»,- ասել է Ջաֆարովը: