Լեհական Bokser.org պորտալին տված հարցազրույցում Մանուել Չարի մարզիչն անդրադարձել է Վիտալի Կլիչկո – Մանուել Չար մենամարտին:
– Եթե նույն բանը պատահեր Կլիչկոյի հետ, ինչ եք կարծում, մենամարտը կդադարեցվե՞ր.
– Ոˊչ, երբեք: Ես չեմ հավատում. ամբողջ RTL-ը Կլիչկոն է, Կլիչկոն RTL-ն է: Նրանք երբեք չէին դադարեցնի մենամարտը:
– Մենամարտի վերաբերյալ հայց ներակայացրե՞լ եք.
– Մի քանի օր է՝ Մանուելի հետ չեմ խոսել: Կարծում եմ՝ երկուշաբթի պատասխան կստանանք: Քիչ հավանական է, որ գործը ռևանշի հասնի:
– Մանուելը հիմա նորից մարզվո՞ւմ է.
– Մանուելն սկսել է մարզվել անցած երկուշաբթի: Միանգամայն հավանական է, որ նա դեկտեմբերի 1-ին մենամարտ անցկացնի Ռուսլան Չագաևի հետ: Որքանով որ տեղեկացված եմ, մենամարտը նախատեսվում է անցկացնել Դյուսելդորֆում:
– Ո՞վ կլինի Վիտալիի հաջորդ մրցակիցը. կշարունակի՞ նա արդյոք իր կարիերան.
– Կարծում եմ՝ Դևիդ Հեյը. մարդիկ շատ են ուզում տեսնել այդ մենամարտը, այն շատ փող կբերի: