2011թ. հունվար ամսվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 653,7 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այս մասին ասվում է ազգային վիճակագրական ծառայության «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2011թ. հունվարին» զեկույցում:
2010թ. հունվարի համեմատ, 2011թ. արտադրված էլեկտրաէներգիայի ծավալի աճը կազմում է 20,6 տոկոս: