Thursday, 18 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել

Ժիրինովսկի. «Թուրքիան ուղղակիորեն հանդես է գալիս Ադրբեջանի կողմից, իսկ ՌԴ-ն, ստացվում է, հայկական դիրքորոշումն է պաշտպանում»

Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական Vesti.az կայքին տված հարցազրույցում իր դիտարկումներն է արել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հեռանկարների ու իր անձնական մոտեցումների վերաբերյալ:
Ժիրինովսկին փորձել է փարատել ադրբեջանցի լրագրողի այն կասկածները, թե ինքը համարվում է հայամետ գործիչ եւ ժամանակ առ ժամանակ պրոհայկական դիրքորոշումը սատարող մեկնաբանություններով է հանդես գալիս: «Հնարավոր է` այդ կարծիքը ձեւավորվել է այն ժամանակ, երբ ես Բաղդադ էի թռչում, ու Թեհրանը չթույլատրեց իր օդային տարածքը տրամադրել, իսկ Բաքուն հրաժարվեց ընդունել մեր օդանավը, այդ ժամանակ Երեւանն ընդունեց մեզ, կամ ասենք, այն հանգամանքը, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը պարբերաբար հրավիրում է ինձ դեսպանատուն` տարաբնույթ տոների կապակցությամբ, մինչդեռ Ադրբեջանի դեսպանը չի հրավիրել եւ ոչ մի անգամ»:
Խոսելով բուն հակամարտության մասին՝ Ժիրինովսկին ասել է. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ բարդ է եւ հիշեցնում է Կոսովոն: Սերբիայում դժգոհում են Կոսովոյի տարանջատման փաստից, սակայն Եվրամիության չափանիշները սատարում են ազգային փոքրամասնություններին»: Ըստ նրա` եթե Աբխազիան ու Հարավային Օսիան նույնպես գտնվեին Եվրոպայում, ապա անպատճառ կճանաչվեին նրանց կողմից, իսկ այժմյան վիճակը կապված է միայն Ռուսաստանի հետ:
«Թուրքիան ուղղակիորեն հանդես է գալիս Ադրբեջանի կողմից, իսկ Ռուսաստանը, ստացվում է, հայկական դիրքորոշումն է պաշտպանում: Այդ դիմակայությունը կա», – ասել է Ժիրինովսկին` պատասխանելով ԼՂ խնդրում Ռուսատան-Թուրքիա հակադրությունների մասին հարցին: Ժիրինովսկին չի բացառել ռուսական զորքերի օժանդակությունը հայկական կողմին` ռազմական գործողությունների վերսկսման հավանականության դեպքում. «Հավանաբար, դա կախված կլինի Հայաստանի իշխանություններից: Եթե նրանք օգնություն խնդրեն, ապա որոշակի գործողություններ, օրինակ` խաղաղության պարտադրելու գործողություններ, կլինեն», – ասել է Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում