Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ իր հանրապետությունում արգելվում է կրակել հարսանիքների ժամանակ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Կադիրովի խոսքով՝ Չեչնիայում հաճախ են կրակել հարսանեկան թափորի տեղաշարժի ընթացքում: «Հնում կրակել են, որպեսզի դա ազդանշան լինի, որ բերում են հարսնացուին: Հիմա դա կարելի է անել բջջայինով՝ ուղարկել sms հաղորդագրություն»,- ասել է նա:
Կադիրովն ընդգծել է, որ հարսանիքների ժամանակ կրակելը չեչեն ժողովրդի սովորույթը չէ: Ի դեպ, Չեչնիայում արգելված է նաև հարսնացուների առևանգումը: