Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծում է, որ Նեյմարը շատ թույլ է ԱՊԼ-ում հանդես գալու համար: Անգլիական թիմերի կոպիտ խաղաոճը հայտնի է ամբողջ աշխարհում և միայն վերջերս է ԱՊԼ-ն դարձել ավելի բազմազան:
«Համաձայն չեմ, որ Նեյմարին անհրաժեշտ է Եվրոպա մեկնել հենց հիմա: Վերջին տարվա ընթացքում Նեյմարը շատ առաջարկներ է ստացել Անգլիայից: Երբ իմացա այդ մասին, անձամբ գնացի նրա տուն և ասացի, որ դեռևս վաղ է ընդունել դրանք: Նեյմարը ֆիզիկապես շատ թույլ է ԱՊԼ-ում հանդես գալու համար»,- հայտարարել է Պելեն: