Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) ղեկավար Խոսե Սուլեյմանը հայտարարել է, որ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն 26-ամյա մեքսիկացի Խուլիո Սեզար Չավես-կրտսերը մոլախաղերի հետ կապված խնդիրներ ունի:
Սուլեյմանի խոսքերով՝ Չավեսը խաղատներում մեծ քանակությամբ գումարներ է տարվում: Հարկ է նշել, որ Սուլեյմանը մշտապես պաշտպանում էր նախկին չեմպիոնին, ինչի համար նրան հաճախակի քննադատում էին:
«Նա իր գումարները վաստակում է խաղատներում մարտերի ժամանակ և պարզապես դրանք հետ է տալիս խաղատներին, և դա բառի բուն իմաստով սարսափելի է,- ասել է Սուլեյմանը, որի խոսքերը մեջբերում է allboxing.ru-ն: – Նա գլուխը կորցրել է: Նա արդեն այն երիտասարդը չէ, ում ես ճանաչում էի»:
Հիշեցնենք, որ վերջերս Չավեսը Սերխիո Մարտինեսի հետ մարտում կորցրել էր WBC չեմպիոնի տիտղոսը, իսկ մարտից հետո նրան մեղադրեցին մարիխուանա օգտագործելու մեջ: