Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Ժողովուրդը ցույց տվեց, որ Մարտի 1-ը չի մոռացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոյյան տապան» լրատվական  հոլդինգի քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը


-Դավիթ, թեև Հայ ազգային կոնգրեսին  վերջին երեք տարվա ընթացքում չհաջողվեց հասնել իշխանափոխության, սակայն նրա հրավիրած հանրահավաքները աչքի են ընկնում անսովոր մարդաշատությամբ: Նման նախադեպ չի եղել անցյալում, երբ դարձյալ ընտրություններ էին կեղծվում, մարդիկ էին հալածվում իրենց քաղաքական հայացքների համար, բռնություններն ու ապօրինություններն էլ կրում էին շարունակական բնույթ: Մարտի 1-ի հանրահավաքը տարբերվում էր նաև նրանով, որ 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո ՀԱԿ-ի հանրահավաքին կրկին մասնակցելու հայտ ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ տեղի ունենան արտահերթ ընտրություններ:


-Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ մասնակցելու ՀԱԿ-ի հանրահավաքին ոչ թե նրան սատարելու մղումով, այլ` որպես ՀՀ քաղաքացի: Նա, գալով հանրահավաք, իր աջակցությունը հայտնեց Մարտի 1-ի զոհերին: Երեք տարի անց էլ պարզվում է, որ մեր իրավապահ մարմինները ոչ մի քննություն չեն անցկացրել և պնդում են, որ հնարավոր չէ գտնել Մարտի 1-ի ոճրագործությունն իրականացնողներին և պատասխանատուներին: Երեք տարվա ընթացքում եղել են տարբեր գործընթացներ: Եթե սպորտային բառապաշարով արտահայտվեմ, ապա կան կարճ տարածություն վազողներ, որոնք վազում են հարյուր կամ երկու հարյուր մետր, և կան մարդիկ, որոնք վազում են  հինգ հազար մետրից  մինչև   Մարաթոնյան վազք: Նույնիսկ ֆիզիկական կազմվածքով են նրանք տարբերվում իրարից: Երբ 2008 թ. մայիսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ Համաժողովրդական շարժման համաժողովում, հայտարարեց, որ պետք է պատրաստ լինել երկարատև պայքարի: Այդ ելույթում նա խոսում էր ոչ թե մեկ կամ երկու ամսվա պայքարի, այլ` տարիների մասին: Նրա մարտավարությունը երկար վազքուղի դուրս եկածի մարտավարություն է, իսկ կարճ տարածություն վազողները գտնվում են մեր հարևան Վրաստանում: Այնտեղ էլ էին տեղի ունենում շատ բազմամարդ հանրահավաքներ, բայց քաղաքական որևէ շոշափելի արդյունքի վրացիները չկարողացան  հասնել: Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում ընդդիմությունը պարտվեց և նույնիսկ ընդունեց, որ արդյունքները չեն կեղծվել: Ինչ վերաբերում է Հայաստանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին, ապա երեք տարի է անցել մարտիմեկյան դեպքերից, սակայն ժողովուրդը ցույց տվեց, որ չի մոռացել և չի պատրաստվում ներել այդ ոճրագործության կազմակերպիչներին: Սրանով  ժողովուրդը հերքեց բարձրաստիճան պաշտոնյաների պնդումները, որ իբր Մարտի 1-ի էջը փակված է: Այդ էջը չի փակվել:


-Հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի անունից տասնհինգ կետից բաղկացած պահանջներ ներկայացրեց իշխանություններին: Այդպիսի պահանջներ նախկինում էլ են ներկայացվել, սակայն իշխանությունները չեն բավարարել այդ պահանջները:


-Այդ պահանջները միշտ էլ եղել են: Եվ եղել են ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի կողմից: «Ժառանգություն» կուսակցությունն էլ է պահանջատեր եղել Մարտի 1-ի ոճրագործներին գտնելու և պատժելու հարցում: Այլ հարց է, որ ՀԱԿ ղեկավարն ու վերնախավն այսօր գտնում են, որ այդ ամենը պետք է փաթեթով ներկայացվի հանրահավաքի անունից:


-Հանրահավաքում ներկայացված պահանջներից մի քանիսը շոշափում էին նաև սոցիալական ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես` դրանք վերաբերում էին բացօթյա առևտրի արգելումը չեղյալ հայտարարելուն, կարևորագույն գյուղմթերքների արտադրության պետական սուբսիդիաներ հատկացնելուն, նավազագույն աշխատավարձը և գործազրկության նպաստը բարձրացնելուն: Արդյո՞ ք դա չի նշանակում, որ ՀԱԿ-ը ձգտում է իր շուրջը համախմբել հասարակության նորանոր շերտերի, որոնք մինչ այդ անտարբեր էին մարդու իրավունքների աղաղակող խախտումների, բանակում ու ոստիկանությունում կատարվող բռնությունների նկատմամբ:


-Սոցիալական խնդիրները նոր չեն հայտնվել Հայ ազգային կոնգրեսի օրակարգում: Խորհրդարանական ընդդիմությունը, «Սարդարապատ» շարժումն էլ են այդ խնդիրների մասին մշտապես բարձրաձայնել: Ուղղակի տարբեր խմբերի ներկայացուցիչներ հասկացան, որ առանձին-առանձին այդ հարցերը չեն կարող լուծվել: Եվ սոցիալական հարցերը դարձան քաղաքական հարցեր:


-ՀԱԿ-ը կոչ էր անում բոլոր հարցերը քաղաքականացնել: Այդպիսով նրան հաջողվե՞ց հասնել իր նպատակին:


-ՀԱԿ-ը դեռևս անցյալ տարի ներկայացրեց մի ծրագիր, որը կոչվում էր «100 քայլ»: Դա տնտեսական ծրագիր էր, որը վերաբերում էր ճգնաժամից դուրս գալուն: Այսինքն` չի կարելի ասել, թե ՀԱԿ-ը սոցիալական կամ տնտեսական հարցեր առաջ չի քաշել: ՀԱԿ-ը ներկայացրեց նաև առողջապահության ոլորտին վերաբերող ծրագիր: Պարզապես այսօր հասունացել է մի իրավիճակ, երբ բոլորը հասկացել են, որ իշխանությունը խոստումներ է տալիս, սակայն չի լուծում իրենց հուզող հարցերը: Առկա է սոցիալական լուրջ կոնֆլիկտ:


-Սակայն իշխանությունները փորձ չարեցին նույնիսկ այդ ծրագրերը քննարկելու:


-Ընդդիմությունը, որքանով կարողանում է, իրազեկում և տեղյակ է պահում մեր հանրությանն իր կազմած ծրագրերի մասին: Գոնե հետաքրքրվողներն ու ինտելեկտուալ խավը իրազեկված են և ծանոթ են այդ ծրագրերին:


-Ինչու՞, ըստ Ձեզ,  Արևմուտքը անցած տարիների ընթացքում բավարար ուշադրություն չդարձրեց Հայաստանի ժողովրդավարության խնդիրներին: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են գործում, ահռելի թվով դրամաշնորհներ տրամադրվեցին միջազգային կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության, բազմակարծության անվան ներքո, սակայն մինչ օրս այդ ամենը կրում է իմիտացիոն բնույթ:


-Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո Եվրոպայի խորհուրդը ընդունեց բանաձևեր: Թվում էր, թե եվրոպական կառույցները հետևողական կգտնվեն և կցուցաբերեն սկզբունքային դիրքորոշում: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ Եվրոպան առաջնորդվում  է միայն իր շահերով: Սրանից հետո էլ, պարզվեց, որ  արևմտյան տերությունները  որևէ արդյունքի չհասան ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Տեսեք, թե նույն Արևմուտքը ինչպես վարվեց Բելառուսում Նախագահի ընտրություններից հետո: Նույնիսկ հայտարարություններ եղան, որ բելառուս մարզիկներին չպետք է թողնեն մասնակցելու մրցումներին: Ռուսաստանում տասնհինգ օրով ձերբակալեցին Նեմցովին, ԱՄՆ-ում գտնվեցին պատգամավորներ, որոնք հայտարարեցին, որ Նեմցովը խղճի բանտարկյալ է: Ինչու՞ Արևմուտքը ձայն չի հանում, երբ Հայաստանում ինը քաղբանտարկյալներ շարունակում են մնալ անազատության մեջ: Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը Ֆրանսիայի քաղաքացի է, ինչու՞ է Ֆրանսիան լռել: ԵԽԽՎ-ում  Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլումբիեն Ֆրանսիայից չէ՞, քանի՞ անգամ գնաց-եկավ: Ինչու՞ նույն Ֆրանսիայից ոչ մի պատգամավոր չհետաքրքրվեց, թե ինչու է իրենց քաղաքացին գտնվում անազատության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում