«Ճապոնիայի Գրան-պրի»-ի որակավորման փուլի հաղթող, «Ռեդ Բուլ»-ի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը գոհ է իր թիմի աշխատանքից: Ավտոպիլոտը հայտարարել է, որ բոլիդի՝ այսքան լավ աշխատելու պարագայում ինքը հույս ունի, որ վաղվա մրցապայքարը հաջող կստացվի:
«Ես շատ, շաˊտ գոհ եմ այսօրվա արդյունքից: Մենք լավ անցկացրինք որակավորման փուլը: Ամեն ինչ շատ արագ ու հարթ եղավ: Դրանից մեկ օր առաջ մենք այդքան էլ լավ արդյունք ցույց չտվեցինք երկու փորձերի ժամանակ: Չնայած ամեն անգամ առաջխաղացում գրանցեցինք: Բոլիդն իրեն շատ լավ դրսևորեց: Այնպես որ, հուսով եմ՝ վաղը ամեն ինչ լավ կստացվի»,- BBC-ն փոխանցում է Ֆետելի խոսքերը: