Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

В городе Сочи темные ночи…

Մարտի 5-ին Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հերթական բանակցություններից հետո թերևս հստակ կլինի, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ի վիճակի՞ է շարունակելու բանակցային գործընթացը, թե` ոչ:

Ակնհայտ է, որ միջնորդներից, տվյալ պարագայում` ԱՄՆ-ից և ՌԴ-ից բավական ջանքեր պահանջվեցին պաշտոնական Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ, և բացի կարգավորման գործընթացի շարունակականությունը ապահովելուց միջնորդները սեփական դեմքը փրկելու խնդիր ունեին:

Մի կողմից Դմիտրի Մեդվեդևը չի կարող հաշտվել անվերջ անպտուղ եռակողմ հանդիպումներ կազմակերպելու, ֆոտոխցիկների առջև լուսանկարվելու հետ, մյուս կողմից` պաշտոնական Վաշինգտոնը համառորեն Մեթյու Բրայզայի նշանակմամբ վստահաբար ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի տեղաշարժեր արձանագրելու խաղադրույքներ է դրել:

Այս օրերին համանախագահող երկրները բարձրաձայնում են իրենց ակնկալիքների մասին` չմոռանալով շեշտել ԵԱՀԿ ՄԽ դերը կարգավորման գործընթացում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների եռակողմ ֆորմատը հնարավորություն է տվել նվազեցնել լարվածությունը և ամրապնդել վստահության մթնոլորտը հակամարտող կողմերի միջև:

«ՄԽ մյուս համանախագահների աջակցությամբ ՌԴ-ն ջանքեր է գործադրում առաջընթաց արձանագրելու համար: 2010-ին ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների երեք հանդիպում է տեղի ունեցել:

Այդ շփումները հնարավորություն են տվել ամրապնդել վստահությունը և մոտեցնել կողմերի դիրքորոշումները»,- ասել է Լուկաշևիչը: Նրա խոսքով, աստրախանյան հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են շարունակել աշխատել կարգավորման հիմնական սկզբունքների վրա:

«Կարծում ենք` հաջորդ շաբաթ Սոչիում կայանալիք հանդիպմանը նախագահ Մեդվեդևը հնարավորություն կունենա վերլուծելու հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները և կանխորոշելու հետագա քայլերը, որոնք ուղղված կլինեն կողմերի համար փոխադարձաբար ընդունելի որոշման ընդունմանը»,- շեշտել է Լուկաշևիչը:

Օրերս Մոսկվայում մի ուշագրավ հանդիպում էր տեղի ունեցել. ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիի միջև կայացած հանդիպմանը քննարկվել էին ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունները:

Իսկ ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Անվար Ազիմովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է լինել հակամարտության կարգավորման երաշխավոր: «ՌԴ դիրքորոշումը հետևողական է և անփոփոխ: Մենք դեմ ենք կողմերին արտաքին դեղատոմսեր պարտադրելուն: Մենք կարծում ենք, որ հակամարտության կարգավորման վերջնական տարբերակի ընտրությունը պետք է անեն Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասել է Ազիմովը:

Դիվանագետը դեմ է արտահայտվել այն կարծիքին, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն անարդյունավետ է, և համոզմունք է հայտնել, որ հենց ՄԽ-ն պետք է լինի բանակցությունների հիմնական հարթակը:

Ինչ վերաբերում է պաշտոնական Վաշինգտոնին, ապա դարձյալ հիմնական դերակատարն է Մեթյու Բրայզան: Ըստ ադրբեջանական գործակալությունների` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը երեկ ընդունել է այդ երկրում ԱՄՆ դեսպան Մ.Բրայզային:

Վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը, տեղեկացվում է, որ հանդիպմանը քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Հիշեցնենք, որ օրերս «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Մ.Բրայզան բավական հանգամանալից անդրադարձել էր կարգավորման գործընթացին:

Նա նկատել էր, որ հիմնվելով անձնական փորձառության վրա, որը ձեռք է բերել բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավված լինելու ընթացքում, նաև այն, ինչին ականատես է դառնում այսօր` որպես կողմնակի դիտորդ, իրեն թույլ են տալիս պնդելու, որ զգալի առաջընթաց է արձանագրվել.

«Եթե մենք հետադարձ հայացք ենք ձգում, թե ինչ վիճակում էր բանակցային պրոցեսը 2004-ին կամ 2005-ին, ապա տեսնում ենք, որ այն ժամանակ բանակցային գործընթաց ընդհանրապես գոյություն չուներ: Բանակցությունները պարզապես կանգ էին առել: Դրանից ի վեր մի շարք կառուցողական և հուսադրող գաղափարներ են մշակվել:

Այժմ պետք է մի փոքր էլ աշխատել Մադրիդյան սկզբունքների վրա:

Կարող եմ ասել միայն, որ առաջընթաց եղել է, և այժմ էլ այդ առաջընթացն արձանագրվում է:

Մենք փակուղում չենք, և դրա ապացույցը նաև համանախագահների վերջին հայտարարություններն են, որոնցում նրանք ասում են, որ վերջին հանդիպումների ընթացքում ևս առաջընթաց է գրանցվել»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում