Էլինա Դանիելյանը, ով առաջին տուրից գլխավորում է Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կանանց գրան պրի մրցաշարի վերջին 6-րդ փուլի մրցաշարային աղյուսակը, նախավերջին տուրում պարտություն կրեց և բարդացրեց իրավիճակը: Հայաստանի երկրորդ շածմատիստուհին սև ֆիգուրներով զիջեց Շվեդիայի ներկայացուցիչ Պիա Կրամլինգին:
Երկրորդ տեղում ընթացող ֆրանսուհի Մարի Սեբան ոչ-ոքի խաղաց Մայա Չիբուրդանիձեի հետ և այժմ ունի 7 միավոր: Վերջին տուրից առաջ ֆրանսուհին ընդամենը կես միավորով է ետ մնում Դանիելյանից: Երրոդ տեղում ընթացող հնդիկ Համպի Կոներուն սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Լիլիթ Մկրտչյանի նկատմամբ և նույնպես ունի 7 միավոր:
10-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Նանա Ձագնիձե – Չեն Զհու 0-1
Մարթա Ֆիերո – Յուհուա Քսյու 0-1
Անտոանետա Ստեֆանովա – Բութայագ Մոնգունթուլ 1/2
10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Էլինա Դանիելյան 7.5 մ.
2. Մարի Սեբա 7 մ.
3. Համպի Կոներու 7 մ.
4. Պիա Կրամլինգ 5.5 մ.
5. Նանա Ձագնիձե 5 մ.
6. Մայա Չիբուրդանիձե 5 մ.
7. Լիլիթ Մկրտչյան 4 մ.
8. Մարթա Ֆիերո 4 մ.
9. Յուհուա Քսյու 4 մ.
10. Բութայագ Մոնգունթուլ 3.5 մ.
11. Անտոանետա Ստեֆանովա 3.5 մ.
12. Չեն Զհու 3.5 մ.