Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) հատվածում ադրբեջանական կողմից զինադարի խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկանյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության բանակից։
Սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը, ինչպես նշվում է ՊԲ հաղորդագրությունում, բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: